Կաթնամթերքը կարող է կարեւոր դեր խաղալ նիհարելու գործընթացում, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է նիհարել ցանկացողի սննդակարգը: Այս մասին են հայտնում իսրայելցի գիտնականները:
Վերջերս շատ է խոսվում կաթնամթերքի օգտակար եւ վնասակար կողմերի մասին, սակայն միասնական կարծիք առայժմ չկա: Սակայն Նեգեւի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնամթերքը օգնում է մարդկանց ազատվել ավելորդ քաշից:
Հետազոտության շրջանակներում նիհարել ցանկացող մարդիկ ամեն օր մոտ 350 մլ կաթ էին ստանում: Երկու տարի անց այդ մարդկանց կրկին հետազոտել են եւ պարզել, որ կանոնավոր կերպով կաթնամթերք օգտագործող մարդիկ ավելի նիհար են դարձել: Միջինում նրանց քաշի կորուստը կազմել է 6 կիլոգրամ:
Գիտնականները կարծում են, որ կաթում պարունակվող վիտամին D-ն ազդում է քաշի նվազեցման վրա: Հետազոտությունը եւս մեկ անմիջական կապ է հայտնաբերել. այն մասնակիցների մոտ, որոնք կարողացել են մյուսներից ավելի շատ կիլոգրամներ կորցնել, վիտամին D-ի պարունակության մակարդակն օրգանիզմում ավելի մեծ էր:
Հիշեցնենք՝ վերջերս գիտնականները պարզել են, որ պանիրն ու կարագը, հակառակ տարածված կարծիքի, բավականին դիետիկ մթերք են եւ կարող են օգնել նիհարել: Ավելին՝ պանիրը՝ հատկապես ֆրանսիական պանիրը, նաեւ օգտակար է սրտի ու անոթների համար: Հավանաբար, դա կապված է այս մթերքի մետաբոլիկ հատկությունների հետ:






