Ճարպից զուրկ  մթերքները ոչ միշտ են օգտակար եւ ոչ բոլորին, սակայն յուղոտ սնունդը կարող է պաշտպանել հոգական խնդիրներից, պնդում են գերմանացի գիտնականները:

Հետազոտության ընթացքում կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկված 40 մարդիկ երեք ամիս շարունակ օմեգա-3 ճարպաթթու  էին ընդունում, երկրորդ խմբի  մասնակիցները ամբողջությամ ազատված էին օմեգա-3-ից: Ժամանակի ընթացքում գիտնականները նկատեցին, որ առաջին խմբում միայն երկու կամավորների մոտ էին հոգեկան հիվանդությունների ախտանշանները՝ պսիխոզ ու շիզոֆրենիա էր ի հայտ եկել:  Իսկ երկրորդ խմբում  հոգեկան խնդիրներով տառապողների քանակը մի քանի տարվա ընթացքում հասավ 11-ի:

Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է հոգեկան խնդիրների ռիսկերի ու ոչ հագեցած թթուների օգտագործման միջեւ: