Գերմանացի մասնագետները խորհուրդ են տալիս մրգերն ու մրգահյութերը շատ չչարաշահել, քանի որ այս մթերքները կարող են բացասաբար անդրադառնալ մարդու ուղեղի գործառույթների վրա, ցույց են տվել Բեռլինի համալսարանի գիտնականների փորձերը։

«Որպես կանոն, մրգերից ստացված վիտամինները պետք է օգուտ բերեն օրգանիզմին։ Սակայն մրգերում եւ հյութերում պարունակվող ֆրուկտոզայի մեծ քանակությունը կարող է թուլացնել հիշողությունը», – պնդում են Բեռլինի Ազատ համալսարանի հետազոտողները։

Գերմանացի գիտնականները մի շարք փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա։ Այդ կենդանիները օրական անհրաժեշտ կալորիաների 60 տոկոսը ստանում էին մրգային շաքարի տեսքով։ Երբ կրծողներին ստուգել են, պարզվել է որ նրանք չեն կարողանում հիշողության լարում պահանջող պարզագույն գործողություններ կատարել, մինչդեռ մինչեւ փորձը նրանք դա հեշտությամբ անում էին։

Մասնագետների խոսքով, մարդիկ պետք է լրջորեն վերահսկեն ֆրուկտոզայի մակարդակը սննդակարգում, քանի որ Ֆրոկտոզայի աղբյուր են հանդիսանում ոչ միայն մրգերն ու մրգահյութերը. այն ակտիվորեն օգտագործվում է սննդի արդյունաբերությում ողջ աշխարհում։