Բժիշկները, ովքեր մասնագիտանում են գլխացավի, օրինակ՝ խրոնիկ միգրենի բուժման մեջ, սովորաբար ուշադրություն չեն դարձնում այնպիսի գործողությունների ու բուժման այնպիսի մեթոդների, որոնք կարող են հնացած կամ դեռեւս չապացուցված լինել:
News Max Health-ի փոխանցմամբ, հետազոտողները կարծում են, որ բոլոր թեստերն ու բուժումներն առողջության համար վտանգի որոշակի տոկոս են պարունակում: Օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիան, որը ճառագայթում է հիվանդներին, կամ էլ գլխացավի հաբերը:
Նշված հետազոտության նպատակն է՝ խրախուսել հիվանդների եւ նրանց բժիշկների միջեւ քննարկումն այն մասին, թե որ թեստը պետք է գործածել կոնկրետ դեպքում:
Գլխացավի ամերիկյան հասարակությունը (The American Headache Society - AHS) հետազոտողների հետ միասին գնահատել է ավելի քան 100 մեթոդ՝ ցուցակը հասցնելով մինչեւ 10 կետի:
Նախ՝ նրանք ցուցակից կրճատել են գլխուղեղի սքանավորումը, ինչպես նաեւ գլխացավի դեմ դեղահաբերի երկարատեւ օգտագործումը: Հետազոտողները բժիշկներին խորհուրդ չեն տալիս հիվանդներին թմրանյութեր պարունակող կոնկրետ դեղամիջոց նշանակել:
Եվ, վերջապես, համակարգչային տոմոգրաֆիա, որը խորհուրդ է տրվում կիրառել միայն ծայրահեղ դեպքում:






