Սմարթֆոնները, պլանշետները, նոութբուքերը կարող են նպաստել մաշկի քաղցկեղի զարգացմանը. բանն այն է, որ դրանց էկրակնները մաշկի վրա են արտացոլում արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները, դրանով իսկ անուղղակիորեն նպաստելով վտանգավոր հիվանդության զարգացմանը: Այս մասին հայտնում են Նյու Մեքսիկոյի համալսարանի հետազոտողները:

Չնայած բոլոր թեստերն առայժմ անց են կացվել ոչ թե մարդկանց, այլ մանեկենների վրա, բայցեւայնպես փորձագետները վստահ են, որ ստացված արդյունքները շատ կարեւոր գործնական նշանակություն ունեն: Փորձի ընթացքում փորձագետները գրանցում են մեկ ժամվա ընթացքում ՝ առավոտվա ժամը 11-ից մինչեւ կեսօր, արտացոլվող ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը:

Որպես արտացոլողներ գիտնականները օգտագործել են փայլուն կազմով ամսագրեր, iPhone5 սմարթֆոն, iPad-ի զանազան մոդելներ, երկու Macbook նոութբուք, ու Kindle էլեկտրոնային գիրքը: Ամսագրի կազմը ուժեղացրել է ճառագայթների ազդեցությունը 46 տոկոսով, պլանշետը ՝ 85 տոկոսով, իսկ 11 դյույմանոց նոութբուքը ՝ 75 տոկոսով: Ինչ վերաբերում է սմարթֆոնին, այն ավելացրել է արեւային ճառագայթների ազդեցությունը 36 տոկսով:

«Այս սարքերը լայն տարածում ունեն ու օգտագործվում են թե կապի թե զվարճանքի համար,- ասել է հետազատության համահեղինակ Մերի Լոգը,- Դրա համար էլ մարդիկ հեշտությամբ կարող են թերագնահատել այդ էկրանների արտացոլող ունակությունը, եթե այդ մասին չտեղեկացնենք նրանց»:

Հիմա վերոնշյալ համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս մարդկանց հատուկ արեւապաշտպան քսուքներ, արեւային ակնոց օգտագործել եւ նույնիսկ փակել դեմքն ու վիզը, եթե մտադիր են փողոցում էլեկտրոնային սարքավորումներ օգտագործել:

Այս հետազոտության մասին հայտնում է American Academy of Dermatology ամսագիրը: