Բրոկոլին համարվում է օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքներից մեկը. դրանում պարունակվող նյութերը օգնում են կանխել քաղցկեղային հիվանդությունները ու շատ օգտակար են սրտի համար: Սակայն մարդկանց մեծ մասն այն ուտում է սխալ ձեւով, դրա համար էլ ոչ մի օգուտ չի ստանում, նախազգուշացնում են Նիդեռնալդների հետազոտողները:
Բանն այն է, որ բրոկոլին խորհուրդ չեն տալիս եփել կամ տապակել . ջերմային մշակման ժամանակ այս բանջարեղենի օգտակար նյութերի 90 տոկոսը վերանում է: Առաջին հերթին տաքացնելիս վերանում է սուլֆորաֆանը ՝ նյութ, որը բրոկոլիին օժտում է հակաքաղցկեղային հատկություններով:
Բրոկոլին ու խաչածաղկավորների ընտանիքի մյուս բանջարեղենները (կաղամբի տարբեր տեսակները) պարունակում են սուլֆորաֆան ՝ նյութ, որը խոչընդոտում է ուռուցքների զարգացմանը: Տաքացնելիս բրոկոլիի մեջ սուրֆորաֆանի 90 տոկոսը քայքայվում է»,- պարզաբանել են հետազոտության հեղինակները:
Գիտնականների խոսքով, սուլֆորաֆանը ունակ է բացառիկ՝ երբեմն նույնիսկ հակաբիոտիկներից ավելի արդյունավետ ազդեցություն ունենալ հիվանդածին մանրէների վրա: Սակայն միայն հում կանաչ բանջարեղենն է օգտակար առողջության համար ու կարող է համարվել ուռուցքային հիվանդությունների կանխարգելիչ միջոց: Միայն հում բրոկոլիի մեջ կան բավարար քանակության օգտակար բաղկացուցիչներ, որոնք ունակ են կանգնեցնել բորբոքային գործընթացները:
Մյուս կողմից էլ ՝ հում բրոկոլիի մեջ կարող են թաքնված լինել մանրէներ ու վիրուսներ, դրա համար էլ օգտագործելուց առաջ բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ:
Այս հետազոտության արդյունքների մասին գիտնականները տեղեկացրել են Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:






