Վերամշակված հացահատիկն այնքան էլ օգտակար չէ առողջության համար, քանի որ գրեթե չի պարունակում վիտամիններ, միներալներ եւ այլ օգտակար նյութեր: Մենք արդեն գրել ենք վերամշակված հացահատիկի որոշ առավել առողջարար այլընտրանքների մասին, իսկ հիմա բժիշկ Շելի Քեյսը Ձեր ուշադրությանն է ներկայացնում եւս մի քանի այլընտրան ք, որոնք ի տարբերություն նախորդների, գլյուտեն պարունակում են:

1.Կամուտ

Կամուտը հացահատիկի հին տարատեսակն է, որը սովորական հացահատիկից ավելի շատ պրոտեին, նաեւ բջջանյութ, մագնիում, երկաթ, սելեն ու ցինկ է պարունակում: Ըստ հետազոտության, որը տպագրվել է European Journal of Clinical Nutrition-ում, կամուտի գործածումը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը, նաեւ պայքարել խրոնիկ բորբոքումների դեմ: Կամուտը կարելի է հավելել ապուրների, աղցանների ու փլավների մեջ: Դրանից կարելի է նաեւ ալյուր պատրաստել` խմորեղեն թխելու համար:

2 Ֆարրո

Ինչպես կամուտը, այդպես էլ ֆարրոն հարուստ է պրոտեիններով ու բջջանյութով, այն նաեւ պարունակում է մեծ քանակության մագնիում, վիտամին B 3 ու ցինկ: Դրանից կարելի է պատրաստել ռագու, աղցան կամ փլավ:

3. Միահատիկ հացահատիկ (այնքոռն)

Այս երաշտակայուն բույսն աճում է նույնիսկ ամենաանբերրի հողում: Այնքորնը գենետիկորեն տարբերվումն է սովորական հացահատիկից, դրանում ավելի շատ սպիտակուց կա, քան կրախմալ, ու այն հեշտ է մարսվում : Անքոռնից կարելի է փլավ պատրաստել, իսկ դրանից պատրաստված ալյուրից` կարելի է թխել այն ամենն, ինչ թխում են սովորական ալյուրից: