• Latest news

Վերամշակված հացահատիկի 6 առողջարար այլընտրանք

19 սեպտեմբերի, 2015  13:09

Վերամշակված հացահատիկը մեծ քանակության գլյուտեն ու գլիադին է պարունակում, այդ իսկ պատճառով հարմար չէ շատ ու շատ մարդկանց սննդի համար: Բժիշկ Շելլի Քեյսը ներկայացնում է մի քանի առողջարար ու օգտակար մթերք, որոնցով կարելի է փոխարինել վերամշակված ու ավելորդ քաշին նպաստող հացահատիկը: Դրանք բոլորն էլ գլյուտեն չեն պարունակում

1 Ամարանտ

Ամարանտը պարունակում է մինչեւ 14 տոկոս սպիտակուց, ինչպես նաեւ լիզին ամինաթթու, մագնիում ու երկաթ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամարանտը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ամարանտից կարելի է պատրաստել պոպկորնի նման կերակրատեսակ, այն կարելի է տապակել ու ուտել կաթով, կարելի է հավելել աղցանների ու այլ կերակրատեսակների մեջ: Դրանից կարելի է նաեւ ալյուր պատրաստել, իսկ ալյուրից էլ ՝ խմորեղեն:

Կորեկաձավար

Այն ունի փափուկ, մի փոքր քաղցրավուն համ, հեշտ մարսվում է ու նվազեցնում օրգանիզմում ավելորդ թթվայնությունը: Այն կարելի է օգտագործել հացի մեջ կամ դրանից շիլա եփել ՝ բրնձի փոխարեն:

Սորգո

Պարունակում է շատ հակաօքսիդանտներ ու բջջանյութ ու նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Դրանից կարելի է պոպկորն պատրաստել կամ շիլա եփել, իսկ սորգոյից պատրաստված այլուրով կարելի է խմորեղեն թխել:

Տեֆ

Այն շատ է օգտագործվում որոշ աֆրիկյան երկրներում: Պարունակում է բջջանյութ ու պրոտեին, կալցիում ու վիտամին C, օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու խուսափել ավելորդ քաշից: Դրանից կարելի է եփել շիլա, այն նաեւ կարելի է հավելել ապուրների ու բուրգերների մեջ:

Կինոա

Կինոան իրենից ներկայացնում է սերմեր, բայց դրանք լայնորեն կիրառվում են նաեւ որպես հացահատիկային կուլտուրաների փոխարինողներ: Կինոան պարունակում է շատ սպիտակուց, միներալներ, ֆոլաթթու, օգտակար ճարպեր ու նյութեր, որոնք խոչընդոտում են բորբոքային պրոցեսներին: Դրանցից կարելի է գլյուտեն չպարունակող շիլա եփել:

Չիա

Չիան նույնպես սերմ է, բայց այն նույնպես կարող է փոխարինել հացահատիկային մթերքներին: Չիան հարուստ է պրոտեինով, օմեգա 3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով, բազմաթիվ վիտամիններով ու միներալներով ու իհարկե նաեւ բջջանյութով: Այն լավացնում է մարսողությունը, օգնում կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը ու վերահսկել ախորժակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել