• Latest news

Կինը 5 ամսական հղիի տեսք ուներ լուրջ հիվանդության պատճառով, որը սկզբում ընդունել են որպես ստամոքսի խնդիր

18 մայիսի, 2024  22:26

Լոնդոնի բնակչուհի Սառա Մահոնը, որն ասես 5 ամսական հղի լիներ, հավաստիացնում է, որ բժիշկներն ուշադրություն չեն դարձրել իր վիճակի վրա եւ չեն կարողացել ժամանակին ախտորոշել էնդոմետրիոզը, գրել է Daily Mail-ը։

Սառան տառապում էր առատ դաշտանից պատանի հասակում, բայց 2022թ. նա տառապալից սպազմներ է ունեցել, որոնցից նրա սիրտը խառնում էր, իսկ երբեմն նույնիսկ քայլել չէր կարողանում եւ ժամերով պառկում էր անկողնում։

Որովայնի հանկարծակի փքումները, որոնք երկու-երեք օր էին տեւում, հանգեցնում էին նաեւ ստամոքսի խնդիրների։

Չնայած նա յոթ տարբեր բժիշկների է այցելել, նրանցից հինգը համարել է, որ կնոջ ախտանշանները «կապված են մարսողության» հետ, նշել է նա։ Միայն երբ փետրվարին նա մասնավոր կլինիկա է դիմել, նրա մոտ ախտորոշել են այդ հիվանդությունը։

Էնդոմետրիոզը առաջանում է այն ժամանակ, երբ արգանդից դուրս հայտնաբերվում են բջիջներ, որոնք նման են նրանց, որոնք գտնվում են արգանդի լորձաթաղանթում։ Ամեն ամիս այդ բջիջներն արձագանքում են ճիշտ այնպես, ինչպես արգանդի բջիջները՝ կուտակվելով, իսկ հետո արնահոսելով։

Ի տարբերություն արգանդի բջիջների, որոնք օրգանիզմից հեռանում են դաշտանի ժամանակ, դրանք դուրս գալու հնարավորություն չունեն։ Ախտանշանները ներառում են ցավը կոնքի եւ որովայնի շրջանում, չափազանց ցավոտ է դաշտանը, ցավ կա սեքսի ժամանակ, խնդիրներ՝ կապված երեխայի սաղմնավորման հետ, ինչը կարող է հանգեցնել նաեւ դեպրեսիայի առաջացման։

Ներկայում էնդոմետրիոզի դեմ դեղեր գոյություն չունեն, եւ բուժումն ուղղվում է ախտանշանների վերացմանը, հաճախ վիրաբուժական միջամտությամբ։ Այդ միջամտությունները կարող են մի քանի ամսով կամ տարով թեթեւացնել ցավը, բայց խնդիրը հաճախ վերադառնում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է