Պանիրը կարող է նույնպիսի ֆիզիկական կախվածություն առաջ բերել, ինչպես որ թմրանյութերը, պնդում են Մչիգանի համալսարանի գիտնականները:

Բանն այն է, որ կազեին անունով քիմիական տարրը հանդիպում է կաթնամթերքում եւ ազդում է ուղեղի օփիոիդային ընկալիչների (ռեցեպտորների) վրա, որոնք պատասխանատու են թմրանյութերից ունեցած կախվածության համար: Հնարավոր է, հենց դրանով էլ բացատրվում է մարդկության սերը այդ սննդամթերքի նկատմամբ:

Հետազոտության հեղինակները որոշել են պարզել, թե որ մթերքներն են թմրանյութերի նման կախվածություն առաջ բերում մարդկանց մոտ, եւ հայտնաբերել են, որ առաջին տեղում պիցցան է: Ըստ երեւույթին այն պատճառով, որ նրանում մեծ քանակությամբ պանիր կա:

Մարսողության ժամանակ կազեինը սկսում է բաժանվել կազոմորֆին կոչվող օփիաթների եւ փոխազդում է օփիոիդային ընկալիչների հետ, որոնք կառավարում են ցավը, եւ դրանով խթանում են ուղեղում դրանից ունեցած կախվածությունը:

Կաթը շատ չնչին քանակությամբ կազեին է պարունակում, սակայն 1 կգ պանրի արտադրության համար մոտ 10 լիտր կաթ է անհրաժեշտ, այդ պատճառով պանրի մեջ կազեինի քանակն ավելի շատ է:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ յուղոտ մթերքները, մասնավորապես վերամշակված եւ յուղային հավելումներով մթերքները, նույնպես կախվածություն են առաջ բերում: Ուտելիքից կախվածություն ունեցող մարդիկ սովորաբար չեն կարողանում դիմակայել հենց այդ վերամշակված մթերքների գայթակղությանը: