Ճարպոտ սննդից հրարաժվելը բացարձակապես չի օգնի նիհարելուն՝ հավաստիացնում են Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով, եթե ուզում եք նիհարել՝ ուրեմն ձեր սննդակարգում պետք է ածխաջրածինների քանակը քչացնեք:
Հարվորդի գիտնականները անց են կացրել 53 հետազոտությունների մետա անալիզ: Հետազոտություններին մասնակցել է 67 000 մարդ, որոնք տարբեր դիետաների էին հետեւում՝ այդ թվում ճարպի ցածր պարունակությամբ եւ ածխաջրածինների ցածր պարունակությամբ: Ճարպի ցածր պարունակությամբ դիետա սկսելուց մեկ տարի հետո մարդիկ միջինը մեկուկես կիլոգրամ շատ էին կշռում, քան ածխաջրածինների քիչ ծավալով դիետայի կողմնակիցները: Վերջիններիս հիմնականում հաջողվում էր պահպանել ավելորդ քաշի դեմ պայքարում իրենց ձեռք բերած արդյունքները:
Տասնամյակներ շարունակ գիտնականները վիճում են ճարպի ցածր պարունակությամբ դիետայի օգտակարության մասին: Այս սննդակարգը մեծ ժողովրդականություն սկսեց ստանալ 1970 ականներին: Այդ ժամանակ բազմաթիվ հանրահայտ մարդիկ դիմում էին այդ դիետային՝ հայտարարելով, որ ճարպը գոտկատեղի թիվ մեկ թշնամին է:
Սակայն վերջին տարիներին շատ գիտնականներ հանգել են այն եզրակացության, որ ճարպոտ սնունդն այնքան էլ վնասակար չէ գոտկատեղի համար, եւ որ հենց ածխաջրածիններն են ավելի մեծ սպառնալիք ներկայացնում: Գիտնականները ոչ մի ապացույց չեն գտել այն մասին, որ ճարպոտ սննդից ստացված կալորիաների քանակության նվազեցումը նպաստում է քաշի երկարաժամկետ կորստին: Հենց ցածր ածխաջրածնային դիետան է բոլոր ցուցանիշներով առավել արդյունավետ համարվել:






