Յոգուրտն ու այլ ֆերմենտավորված արտադրանքները մարդուն երջանիկ են դարձնում։ Գիտնականները վաղուց դա գիտեին, սակայն միայն հիմա եվրոպացի հետազոտողներին հաջողվել է բացատրել այդ սննդամթերքի ազդեցությունը տրամադրության վրա։

Նիդերլանդների, Ավստրիայի եւ Ֆինլանդիայի գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց 3 խումբ, որոնք սնվել են յոգուրտով։ Կամավորները կերել են յոգուրտի տարբեր տեսակներ, որոնք, սակայն, որեւէ կերպ չեն ազդել նրանց տրամադրության վրա, բացառությամբ վանիլային յոգուրտի։ Հետո գիտնականները կարողացել են պարզել, որ մարդիկ վառ արտահայտված դրական հուզական արձագանք են դրսեւորում ցածր  յուղայնությամբ այդ յոգուրտի տարբեր տեսակների նկատմամբ։ Ըստ երեւույթին այստեղ դեր է խաղում ինչպես յուղի ցածր մակարդակը, այնպես էլ վանիլային բույրը, որը մարդկանց վրա հանգստացնող ազդեցություն է թողնում։

Այս տեղեկությունը կարող է շատ արժեքավոր լինել սննդամթերք արտադրողների համար, քանի որ այն թույլ է տալիս պարզել սպառողների ենթագիտակցական արձագանքը։ Հետազոտության հեղինակներն ամենատարբեր հնարքներն են գործադրել հուզական ռեակցիան ստուգելու համար։

Հետազոտության տվյալներով՝ հենց վանիլային յոգուրտն է մարդու մոտ առաջացնում ամենադրական արձագանքը։ Դա հաստատում է գիտնականների նախորդ պնդումը, թե հիվանդանոցի սպասասրահներում եւ այլ սթրեսային հաստատություններում վանիլինի հոտը կարող է նվազեցնել ագրեսիայի մակարդակը՝ բարելավելով բուժհաստատության աշխատակիցների եւ հիվանդների միջեւ շփումը։