Արյան սպիտակ գնդիկների ներարկումները, որոնք քաղցկեղը ոչնչացնող սպիտակուցներ են պարունակում, եւ այդ ներարկումները վերածում են չարորակ գոյացությունների դեմ դեղամիջոց, կարող են փոխարինել քաղցկեղի բուժմանը։ Փորձագետների խոսքով՝ այդ թերապիան թույլ չի տալիս մետաստազներին տարածվել լիմֆատիկ հանգույցներում։
Գիտնականները տարիներ շարունակ փորձում էին քաղցկեղի մետաստազների դեմ պայքարի միջոցներ գտնել։ Այդ գործընթացում լիմֆատիկ հանգույցները հիմնական անցումային կետն են, որոնց միջոցով քաղցկեղը տարածվում է ողջ օրգանիզմով։ Այժմ հետազոտողներին հաջողվել է ուռուցքի նեկրոզի գործոնից կախյալ ապոպտոզ խթանող լիգանդով զինված լիպոսոմ ներարկումների միջոցով սպանել ուռուցքի բջիջները։ Այնուհետեւ այդ բջիջները միանում են «օրգանիզմի բնական սպանող գործոններին»՝ արյան սպիտակ գնդիկներին, որոնք «ապրում են» լիմֆատիկ հանգույցներում։
Դա բազմակի ուժեղացնում է չարորակ բջիջները ոչնչացնելու նրանց հատկությունը։ Արյան սպիտակ գնդիկները առաջ են բերում ապոպտոզի վիճակ, որի դեպքում քաղցկեղի բջիջները ինքնաոչնչացվում էին, իսկ ուռուցքի տարածումը օրգանիզմով ուղղակի կանխվում էր։ Նման արդյունքի հասնելու համար գիտնականներն օգտագործել են նանոմասնիկներ, որոնք միահյուսվում էին լիպոսոմներին։
Ներկայումս այս մեթոդը փորձարկվել է մկների վրա, սակայն նրա բարձր արդյունավետությունը թույլ է տալիս հուսալ, որ քաղցկեղի բուժման նոր ձեւը շուտով կփորձարկվի նաեւ մարդկանց վրա։
Հետազոտությանը կարելի է ծանոթանալ Biomaterials գիտական ամսագրում։






