Օմեգա 3 ճարպաթթուները, որոնցով հարուստ է ձուկը, օգնում է այրել ավելորդ կալորիաները, դրանով իսկ խոչընդոտելով որովայնի ու կոնքերի հատվածում ճարպերի կուտակմանը: Այս մասին հայտնում են Կիոտոյի համալսարանի հետազոտողները:
Այս նորությունը օգտակար կլինի այն միլիոնավոր մարդկանց համար, որոնք մտադիր չեն ամանորյա տոներին դիետա պահել: Գիտնականները խորհուրդ են տալիս տոնական սեղանին շատացնել ձկնային կերակրատեսակները, քանի որ ձկան յուղը օգնումէ այրել ավելորդ կալորիաները ու ազատում ճարպային անցանկալի կուտակումներից:
Հետազոտողները հայտնաբերել են, որ ձկան մեջ պարունակվող օմեգա 3 ճարպաթթուները ճարպի «վատ» բջիջները վեր են ածում «լավերի», որոնք էլ իրենց հերթին նպաստում են կալորիաների այրմանը: Ճարպի այդ լավ բջիջների քանակը սկսում է կրճատվել միջին տարիքում, այդ իսկ պատճառով դրանց քանակն ավելացնելու բոլոր միջոցները շատ կարեւոր են այն մարդկանց համար, որոնք տարիքի հետ սկսում են գիրանալ:
Ճապոնացի գիտնականները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են մարդու օրգանիզմում ճարպի երկու տարատեսակների վրա: Առաջինը սպիտակ ճարպն է, որը կուտակվում է մաշկի տակ՝ ավելացնելով մեր մարմնի ծավալները: Երկրորդը շագանակագույն ճարպն է, որը նպաստում է կալորիաներն այրելուն ու տաքություն ստանալուն: Մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ յուղոտ ձուկը սպիտակ ճարպի բջիջները վեր է ածում շագանակագույն ճարպի:






