Ճապոնացի գիտնականներըո ուսումնասիրել են ճարպակալման գենետիկ պատճառները ու հայտնաբերել այն մոլեկուլային մեխանիզմը, որը պատասխանատու է ճարպերի կուտակման ու այրման համար: Ասյ նորությունը կուրախացնի շատերին, որոնք սիրում են համեղ ուտել ու ճարպակալման հակում ունեն:

Օքինավայի գիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտող խումբը՝ Աքինորի Տակախասիի ղեկավարությամբ, պարզել է, որ ճարպերի կուտակման ու այրման գործընթացին մասնակցող մի շարք գեների աշխատանքի ճնշումը թույլ է տալիս ուտել ու չգիրանալ:

Նրանք մի շարք փորձարկումներ են արել մկների վրա, որոնք զուրկ էին Cnot7 եւ Tob գեներից: Այդ կրծողները քաշ չէին հավաքում նույնիսկ այն դեպքում, եթե ճարպերի բարձր պարունակությամբ սնունդ էին ստանում: Հեղինակները պարզել են, որ այդ կենդանիների մոտ բարձր էր Ucp1 գենի էքսպրեսիայի մակարդակը, որն անհրաժեշտ էր ճարպերի այրման համար: Հայտնի է, որ ճարպակալումով տառապող մկների եւ գիրամարմին մարդկանց ճարպաբջիջներում այդ գենի խտությունն ավելի քիչ է, այդ իսկ պատճառով նրանք հակված են ճարպ կուտակել, այլ ոչ թե այրել այն:

Հեղինակները ցույց են տվել, որ Cnot7, Tob եւ Ucp1 գեների աշխատանքը փոխկապակցված է: Cnot7 եւ Tob գեների մթերքները քայքայում են мРНК Ucp1ը՝ խոչընդոտելով Ucp1 սպիտակուցի առաջացմանը՝ ինչի հետեւանքով բջիջներում կուտակվում է ճարպ: Cnot7 եւ Tob գեների բացակայությունը չի խանգարում Ucp1 գենի էքսպրեսիային, ինչի հետեւանքով կուտակվող ճարպերը տրոհվում են:

Հետազոտողները բացատրում են, որ եթե ստեղծեն Cnot7 եւ Tob գեների աշխատանքը վերահսկող դեղամիջոցներ, ապա հնարավոր կլինի ապահովել ճարպերի ավելի արդյունավետ այրում: Այս պահին որոնում են այդ գործընթացը վերահսկելու ունակություն ունեցող նյութեր: