Շատերը մրսածության ժամանակ խորհուրդ են տալիս հավի արգանակ խմել: Պարզվում է, որ այս խորհուրդն այդքան էլ անօգուտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. մի քանի հետազոտություններ հաստատել են այդ արգանակի արդյունավետությունը մրսածության բուժման տեսակետից: Այդ արգանակը, գիտնականների խոսքով, ոչ միայն օգնում է պայքարել ինֆեկցիայի դեմ, այլեւ հեշտացնում է շնչառությունը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հավի տաք ապուրն ավելի արդյունավետ է առատ քթարտադրության դեպքում, քան տաք ջուրը, չնայած այդ էֆֆեկտի մեխանիզմը նրանք դեռ չեն կարողանում բացատրել:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ հավի ապուրի գործածումը թույլ է տալիս նվազեցնել թոքերում լորձի քանակը, նաեւ ուժեղացնում է արյան սպիտակ բջիջների՝ հարբուխի վիրուսի դեմ պայքարելու ունակությունը՝: Վերջապես, հավի մեջ կա կալցիում, որը չափավոր հակաբորբոքային էֆեկտ ունի, ինչը վաղուց է հայտնի գիտությանը:
Ահա թե ինչու մեկ աման հավի տաք ապուրը կամ էլ պարզապես արգանակը կարող է իրոք արժեքավոր գործիք լինել՝ հարբուխի դեմ պայքարում, առավել եւս եթե հաշվի առնենք, որ ոչ մի արդյունավետ դեղամիջոց այդ հիվանդության դեմ գիտությունը դեռ չի ստեղծել: Հարբուխի բուժման համար բոլոր գոյություն ունեցող դեղամիջոցները սիմպտոմատիկ են, ու հաճախ էլ մարդու իմունիտետին խանգարում են հաղթել հիվանդությունը ու ավելացնում են դրա տեւողությունը: Նույնիսկ կոդեին պարունակող դեղամիջոցների արդյունավետությունն ապացուցված չէ՝ ավելին, այս դեղերը կարող են նաեւ շատ վտանգավոր լինել երկարատեւ ընդունելու դեպքում:






