«Բուերն» ու «արտույտները» տարբերվում են ոչ միայն քնի ռեժիմով, այլեւ արտաքինով ու նույնիսկ իրենց բնորոշ հիվանդություններով, վստահեցնում են Կորե համալսարանի կորեացի գիտնականները:
Նրանց նախագծին մասնակցել է քնի տարբեր ռեժիմներով 47-59 տարեկան 1600 մարդ : Ըստ այդ սոմնոլոգիական սովորության՝ հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի՝ «բուերի», «արտույտների» ու մնացածի, որոնք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ խմբին չեն պատկանում:
Հետազոտության մասնակիցների առողջական վիճակն ուսումնասիրելուց հետո գիտնականները մի շարք տարբերություններ են հայտնաբերել «արտույտների» ու «բուերի» առողջական ցուցանիշներում: Օրինակ, «արտույտները» լիպիդների ավելի ցածր մակարդակ ունեին «բուերի» համեմատ ( ընդ որում այս տարբերությունը պայմանավորված չէր տարիքով, կենսակերպով ու քնի տեւողությամբ):
Բացի դրանցի տղամարդ «բուերն» ավելի հակված են շաքարախտի ու սարկոպենիայի նման հիվանդությունների, քան արտույտները: Իսկ «բու» կանանց մոտ որովայնի շրջանում ճարպային կուտակումներն ավելի շատ են, քան «արտույտ» կանանց մոտ, նաեւ ավելի բարձր է մետաբոլիկ ախտանիշի հավանականությունը:
Նշենք, որ սարկոպենիան, որը հիշատակել են գիտնականները, արտահայտվում է կմախքային մկանակազմվածքի պաթոլոգիական փոփոխություններով, ինչը հանգեցնում է մկանային զանգվածի ու ուժի կորստին, իսկ մետաբոլիկ ախտանիշը պամանավորված է համալիր խախտումներով, որոնք սադրում են շաքարախտ ու սրտանոթային հիվանդություններ:
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ «բու» մարդիկ ընդհանուր առմամբ աչքի են ընկնում քնի ավելի ցածր որակով ու սխալ կենսակերպի նկատմամբ հակումով ( նրանք հաճած ծխում են, ուտում գիշերային ժամերին ու քիչ շարժվում ): Բայցեւայնպես «բուերը» «արտույտների» համեմատ ավելի երիտասարդ տեսք ունեն, ինչը դրդում է գիտնականներին այն եզրակացության, որ այս հարցն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի:






