Walter and Eliza Hall Institute-ի (Ավստրալիա) մասնագետների մի խումբ նոր սպիտակուց է հայտնաբերել, որը կարեւոր դեր է խաղում սուր միելոիդ լեյկոզի  (ՍՄԼ) զարգացման մեջ, որը քաղցկեղի  շատ ագրեսիվ տեսակ է եւ որի դեպքում հինգ տարի ապրելու հավանականությունն ընդամենը 24 տոկոս է կազմում: Մեթ ՄակԿորմակն ու իր գործընկերները նկարագրել են Hhex սպիտակուցը, որի աշխատանքի արգելափակումը կանգնեցրել է լեյկոզի ագրեսիվ տարածումը, առնվազն հնարավոր է եղել դա ցուցադրել ուռուցքային բջիջների վրա իրականացվող լաբորատոր փորձերում: Այժմ հետազոտողները պիտի արդյունավետ միջոց գտնեն սուր միելոիդ լեյկոզից տառապող մարդկանց մոտ ճնշելու այդ սպիտակուցը:

Հետաքրքիր է, որ Hhex սպիտակուցը բոլորովին էլ անհրաժեշտ չէ առողջ բջիջների գործունեության համար, այդ պատճառով դրա ճնշումը կանդրադառնա միայն քաղցկեղային բջիջների աշխատանքի վրա եւ չի հանգեցնի լուրջ կողմնակի էֆեկտների, որ հաճախ ունենում են հակաուռուցքային դեղամիջոցները:  

«Hhex սպիտակուցը կարգավորում է գեների ընդամենը փոքրիկ քանակություն, իսկ նորմալ արյունատար բջիջների համար դրա առկայությունը բոլորովին էլ պարտադիր չէ: Դա կարող է մեզ հազվագյուտ հնարավորություն տալ առանց որեւէ լուրջ հետեւանքի սպանելու ՍՄԼ-ի բջիջները: Այժմ մենք հույս ունենք գտնել  Hhex-ի այն կրիտիկական հատվածները, որոնց օգնությամբ այն գործում, եւ դա մեզ հնարավորություն կտա ստեղծել ՍՄԼ-ի դեմ այնքան սպասված դեղամիջոցը», - բացատրել է բժիշկ ՄակԿորմակը:

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Genes & Development ամսագիրը: