Օրական 20 րոպե տեւողությամբ ֆիզիկական ինտենսիվ վարժությունները հանգեցնում են գլխուղեղի` հիշողության եւ տրամադրության հետ կապված ակտիվության մեծացման: Այդ մասին տեղեկացնում են Դեւիսի (ԱՄՆ) Կալիֆորնիական համալսարանի գիտնականները:
Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են 38 առողջ կամավորի` ֆիզիկական վարժություններ կատարելուց առաջ եւ հետո: 20 րոպե ակտիվորեն մարզվելուց հետո փորձարկվողների գլխուղեղում բարձրացել է գլուտամինային եւ գամմա-ամինաճարպային թթուների մակարդակը: Այդ ամինաթթուները մասնակցում են գլխուղեղի նեյրոմեդիատորային (նյարդային ազդակների փոխանցման) եւ նյութափոխանակային (նյութերի փոխանակության) գործընթացներին: Վարժություններից հետո փորձարկվողների մոտ նման միացությունների խտության բարձրացումը դիտարկվել է կես ժամվա ընթացքում:
Մինչեւ ֆիզիկական վարժությունների սկիզբը, գլուտամինային եւ գամմա-ամինաճարպային թթուների մակարդակները դիտարկվողների մոտ միանման էին: Սակայն նրանց մոտ, ովքեր նախորդ շաբաթվա ընթացքում ֆիզիկական վարժություններ էր կատարել, այդ միացությունների մակարդակը վարժությունների սկզբի պահին ավելի բարձր էր, քան մնացածի մոտ:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարելը հանգեցնում է գլխուղեղում մարդու մտավոր կարողության եւ տրամադրության համար կարեւոր միացությունների պարունակության բարձրացմանը: Այդ տեղեկությունը կարող է շատ օգտակար լինել դեպրեսիաների կանխարգելման համար:
Այդ հետազոտությունը հրապարակվել է Journal of Neuroscience-ում:






