Թոշակի անցնելը կարող է մարդուն ավելի առողջ դարձնել. երկարատեւ դիտարկումների հիման վրա նման եզրակացության են հանգել ավստրալացի գիտնականները: Նրանց հաջողվել է պարզել, որ թոշակառուներն ավելի շատ ժամանակ են հատկացնում առողջությանը, ավելի քիչ են ծխում եւ ավելի շատ են քնում: Ընդհանուր առմամբ առողջ կենսակերպ են վարում:
Գիտնականները վերլուծել են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հետազոտության 25000 մասնակցի կյանքում նրանց թոշակի անցնելուց հետո: Պարզվել է, որ թոշակի անցնելուց հետո շատերը հրաժարվել են ճարպոտ եւ տապակած սննդից, ինչպես նաեւ արագ պատրաստվող սննդամթերքից` նախապատվությունը տալով տնական ուտեստներին: Թոշակառոները սկսել են ավելի շատ շարժվել եւ քնել: Որոշ տարեցներ սպորտին են հաղորդակցվել: Օրինակ` սկսել են տանը մարզվել կամ էլ վազել այգում:
Թվերով դա արտահայտվել է հետեւյալ եղանակով. ամենշաբաթյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացել է միջինը 93 րոպեով, թոշակառուները սկսել են նստակյաց վիճակում լինել օրական 67 րոպեով պակաս, քունն ավելացել է միջինը 11 րոպեով, թոշակառու կանանց ավելի քան 50 տոկոսը հրաժարվել է ծխախոտի հանդեպ բացասական հակումից:
Մասնագետները կարծում են, որ թոշակի անցնելուց հետո մարդու մոտ շատ ազատ ժամանակ է հայտնվում եւ սկսվում է կյանքի վերաիմաստավորում: Թոշակառուն հնարավորություն է ստանում ավելի շատ ուշադրություն դարձնել իրեն, իր առողջությանը, սննդին, սպորտով զբաղվել, քունն առնել, ինչի արդյունքում ապրապնդվում է տարեց մարդու առողջությունը:






