SETD1A գենի մուտացիաները կարող են 35 անգամ մեծացնել է շիզոֆրենիայի զարգացման ռիսկը: Այս գենը նույնանում է նաեւ որոշ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ: Այդ մասին հայտնում է հետազոտական խումբը WellcomeTrust Sanger Institute-ից:

Ջեֆֆ Բարրետն ու իր գործընկերները ցույց են տվել, որ առողջ մարդկանց մոտ գործնականում բացակայում են SETD1A-ի աշխատանքի վրա ազդող մուտացիաները, սակայն դրանք հայտնաբերվել են շիզոֆրենիայով տառապող յուրաքանչյուր հազարերորդ հիվանդի մոտ: Չնայած այդ մուտացիաները շատ հազվադեպ են հանդիպում, գիտնականների կարծիքով, կարող են կարեւոր բանալի լինել շիզոֆրենիայի ավելի լավ ընկալման համար:  

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից եւ Շվեդիայից ավելի քան 16 000 մարդու գենոմները, նրանցից մոտ 5000-ը շիզոֆրենիայով է տառապել: SETD1A գենի մուտացիա է հայտնաբերվել շիզոֆրենիայով հիվանդ 10 հիվանդի եւ նեյրոհոգեկան այլ խանգարումներով 6 հիվանդի մոտ: 

Մայք Օուենը Կարդիֆի համալսարանից կարծում է, որ շիզոֆրենիայի առաջացման եւս մի պատճառի հայտնաբերումը կարող է օգտակար լինել հիվանդության բուժման նոր մեթոդների մշակման գործում: Ի վերջո, բուժման ներկայումս առկա մեթոդները չեն օգնում հաղթահարել հիվանդության բոլոր ախտանիշները, բացի այդ, դրանք շատ երկրորդական հետեւանքներ ունեն: 

Այդ հետազոտության մասին պատմում է Nature Neuroscience ամսագիրը: