Մսի ու պանրի փոխարեն բազմաչհագեցած ճարպերով հարուստ մթերքների գործածումը նվազեցնում է 2-րդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում են King's College London–ի գիտնականները՝ Նիկոլ Հեսսի ղեկավարությամբ:

Մարդկանց, ում մոտ ախտորոշվել է նախաշաքարախտային վիճակ, գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել ընկույզների ու բուսական յուղերի քանակը, իսկ հագեցած ճարպերի քանակը՝ հակառակը, կրճատել: Սննդակարգում նման փոփոխությունները կօգնեն խուսափել շաքարախտի զարգացումից

Փորձին մասնակցել են 73 կամավորներ՝ 23-ը ճարպակալումով էին տառապում, 11-ի մոտ 2-րդ տեսակի շաքարախտ էր ախտորոշվել, 10-ի մոտ նախաշաքարախտային վիճակ, 15-ը առողջ էին ու 14-ն էլ կանոնավոր կերպով ինտենսիվ վարժություններ էին անում:

Գիտնականները վերլուծել են փորձի մասնակիցների սննդակարգը հետազոտությունը սկսելուց 3 ամիս առաջ ու պարզել դրանում բազմաչհագեցած ու հագեցած ճարպերի պարունակությունը: Բացի դրանից որոշել են նաեւ նրանց արյան մեջ ճարպաթթուների ու շաքարի մակարդակը:

Պարզվել է, որ սննդակարգի փոփոխությունը ու դրանում բազմաչհագեցած ճարպերով հարուստ մթերքների ներառումը նպաստել է մկանների կողմից գլյուկոզայի յուրացման ուժեղացմանը: Չնայած դիետայի փոփոխությունը ոչ բոլորին էլ հարմար՝ նրանց, ում մոտ նախաշաքարախտային վիճակը պայմանավորված էր լյարդի բջիջների կողմից ինսուլինի արտադրության ավելացումով, բազմաչհագեցաած ճարպերը չեն օգնել նվազեցնել շաքարախտի զարգացման վտանգը:

Այս հետազոտության մասին պատմում է PLOS ONE ամսագիրը: