Կապտականաչ ջրիմուռները (որոնք հայտնի են նաեւ որպես ցիանամանրէներ) կարող են ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի հեռանկարային միջոց լինել: Այդ մասին հայտնում են Օրեգոնի համալսարանի հետազոտողները, որոնք այդ ծովամթերքում նոր միկրոտարր` կոիբամիդ А (coibamide A) են հայտնաբերել, որը հակաքաղցկեղային հատկանիշներ ունի:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ այդ միացությունն ի վիճակի է պայքարել հիվանդության երկու առավել ագրեսիվ ձեւի դեմ` գլիոբլասթոմայի կամ գլխուղեղի ուռուցքի եւ կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղի», - հայտնել են գիտնականները:
Coibamide A-ն մտնում է կապտականաչ ջրիմուռների կազմի մեջ, որոնք աճում են ժայռերին եւ արագաշարժ ջրերի մոտակայքում, ինչպես նաեւ Կարմիր ծովի ափին եւ Հարավային Աֆրիկայում: Հետազոտողները ենթադրում են, որ տվյալ նյութի ազդեցության տակ քաղցկեղային բջիջները կորցնում են արյունատար անոթների եւ առողջ բջիջների հետ կապվելու կարողությունը, ինչը նրանց թույլ չի տալիս տարածվել եւ աճել: Նրանց կարծիքով, coibamide A միացությունը կարող է արդյունավետ կերպով կիրառվել քաղցկեղային բջիջների ոչնչացման դեմ կամ էլ ուղեղի եւ կրծքի ուռուցքների, որոնք ավանդաբար բուժման դեմ կայուն են համարվում:
Առաջին անգամը չէ, որ ջրիմուռները գիտնականների սեւեռուն ուշադրությանն են արժանանում որպես հակաքաղցկեղային միջոց: Սթոքհոլմում անցկացվող հետազոտությունը ցույց է տվել, որ ջրիմուռներում այնպիսի բաղադրիչներ են պարունակվում, որոնք ի վիճակի են դիմակայել մաշկի քաղցկեղին: Բացի այդ, ծովային այդ բույսերում հայտնաբերել են նյութեր, որոնք օգտակար են աղիների ուռուցքների դեմ պայքարում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր