• Latest news

Բժիշկները մետաղական ստենտներից եւ մաշկից նոր կերակրափող են ստեղծել

12 ապրիլի, 2016  16:58

Ամերիկացի բժիշկները երիտասարդի համար նոր կերակրափող են ստեղծել դոնորական մաշկի եւ մետաղական ստենտների օգնությամբ: Երբ 24 տարեկան տղամարդը յոթ տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով անդամալույծ է դարձել, բժիշկները փորձել են վերականգնել նրա կերակրափողը: Նրանք փորձել են նոր օրգան ստեղծել` օգտագործելով հենց հիվանդի մարսողական համակարգի փողը, սակայն այդ փորձը ձախողվել է: 

Բժիշկները որոշել են նոր տեխնիկա փորձարկել, որն ավելի վաղ փորձարկվել էր միայն շների վրա` ստենտների եւ մաշկի օգնությամբ կերակրափողի վերին հատվածի վերականգնման համար: Նման մեթոդն արդեն հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության պետական հանձնաժողովի կողմից: 

Ցյուրիխի համալսարանի Վերականգնողական բժշկության ինստիտուտի տնօրեն  Սայմոն Հյորթսթրուպը նշում է, որ վիրահատությունը բացառիկ էր, որովհետեւ դրա արդյունքները ենթադրում են, որ մարդու օրգանիզմն ի վիճակի է որոշակի նոր օրգաններ աճեցնել հիմնական կառուցվածքի իմպլանտավորումից հետո: 

Բժիշկներն էնդոսկոպիկ փողը ստամոքսով դեպի վեր են տարել` դեպի կերակրափողի մնացած մասը, որպեսզի մետաղական երեք ստենտ տեղադրեն կերակրափողի կառուցվածքի վերականգնման համար, ինչից հետո դրանք ծածկել են հենց հիվանդի մաշկով:  Հետո մաշկը ծածկվել է գելով, որը կազմված էր հիվանդի արյունից եւ ցողունային բջիջներին ձգելու որոշակի հատկություններ ուներ: 

Չնայած բժիշկներն ուզում էին ստենտները հեռացնել վիրահատությունից երեք ամիս անց, հիվանդը դրանից հրաժարվել է` վախենալով, թե կկորցնի ինքնուրույն ուտելու եւ խմելու նորից ձեռք բերված կարողությունը: Վերջերս` վիրաբուժական հաջող միջամտությունից չորս տարի անց, ստենտներն արդեն հեռացրել էին, իսկ բժիշկները հաստատել են, որ  կերակրափողի բոլոր հինգ շերտերը վերջնականապես վերականգնվել են եւ կերակրափողը գործնականում նույնական է բնօրինակի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել