• Latest news

5 սովորույթ, որոնք կրճատում են քաղցկեղի զարգացման վտանգը

18 ապրիլի, 2016  21:37

Կանխարգելումը բուժումից անհամեմատ ավելի հեշտ է, հատկապես երբ խոսքը քաղցկեղի նման հիվանդությունների մասին է, պնդում են մասնագետները: Ուռուցքաբան Մուզամմիլ Շայխը պատմել է մի քանի սովորույթի մասին, որոնք կրճատում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը: 

1. Զգուշացեք ծխախոտից` ցանկացած տեսքով

Ծխելը զգալիորեն բարձրացնում է թոքերի, կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի եւ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման վտանգը: Պարզվել է, որ ոչ պակաս վտանգավոր է ծխախոտ ծամելը, որովհետեւ նման սովորույթը կարող է հանգեցնել բերանի խոռոչի, բերանի եւ կոկորդի քաղցկեղի: Նույնիսկ պասիվ ծխելը ռիսկի գործոն է համարվում, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս զգուշանալ ծխախոտից ցանկացած տեսքով:   

2. Շատ միրգ եւ բանջարեղեն կերեք

Այդ մասին արդեն շատ է խոսվել, բայց գիտնականները չեն հոգնում կրկնել, որ թարմ մրգերը եւ բանջարեղենները պիտի սննդակարգի հիմքը լինեն: Բջջանյութը եւ դրանում պարունակվող վիտամիններն օգնում են կանխարգելել մարսողական համակարգի քաղցկեղային հիվանդությունների զարգացումը: 

3. Խուսափեք վերամշակված մսից

Սննդակարգում վերամշակված մսի ավելցուկը բարձրացնում է աղիների, կրծքի եւ  շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այլ գիտնականներ պնդում են, որ կարմիր մսի չափավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, բացի այդ, դա սպիտակուցների, վիտամինների եւ հանքանյութերի հրաշալի աղբյուր է համարվում: Կարեւորը` չափը չանցնել: Ցանկալի է կարմիր միս ուտել շաբաթը   2 անգամից ոչ հաճախ:

4. Զգուշացեք պարզ ածխաջրերից

Ածխաջրերն էներգիայի գլխավոր աղբյուրն են, բայց ոչ բոլոր ածխաջրերն են օգտակար: Այսպես կոչված բարդ ածխաջրերը, որոնք պարունակվում են բանջարեղեններում եւ մրգերում, ընկույզներում եւ չռաֆինացված հատիկներում եւ այլ մթերքներում, օգտակար են, սակայն պարզերը  (սպիտակ բրինձ, քաղցրեղեն, սպիտակ հաց եւ այլն) նպաստում են արյան մեջ գլյուկոզայի ավերացմանը, ինչն իր հերթին բարձրացնում է աղիների եւ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:  

5. Քաշը նորմայի սահմաններում պահեք

Ավելորդ քաշն ու ճարպակալումը բարձրացնում են քաղցկեղի շատ տեսակների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` աղիների, կրծքի եւ էնդոմետրիումի: Այդ պատճառով ցանկալի է քաշը նորմայի սահմաններում պահել, պնդում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել