• Latest news

Բերանի խոռոչում մանրէները կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բարձր ռիսկ մատնանշել

21 ապրիլի, 2016  14:21

Մարդու բերանի խոռոչում մանրէները կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ մատնանշել: Այդ մասին հայտնում են NYU Langone Medical Center-ի հետազոտողները:

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ենթաստամոքսային գեղձի զարգացող քաղցկեղը բերանի խոռոչի միկրոֆլորայում փոփոխություններ է առաջացնում: Այդ փոփոխությունների հայտնաբերումը կարող է քաղցկեղի այդ տեսակի զարգացման բարձր ռիսկ մատնանշել կամ էլ արդեն առաջացած ուռուցքի նշան լինել:

Գիտնականները Սյաոջու Ֆենի գլխավորությամբ վերլուծել են մանրէների նմուշները, որոնք վերցվել էին 700 կամավորի բերանի խոռոչից. հետազոտության սկզբի պահին նրանք բոլորն առողջ էին, սակայն  10 տարվա ընթացքում նրանց մոտավորապես կեսի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ են ախտորոշել:

Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնց բերանի խոռոչում հայտնաբերվել էր Porphyromonasgingivalis միկրոօրգանիզմը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելացել էր 59 տոկոսով: Ռիսկը մեծացել էր այն դեպքում, եթե բերանում առկա էր  Aggregatibacteractinomycetemcomitans-ը. նման մարդկանց մոտ  քաղցկեղը երկու անգամ ավելի հաճախ էր զարգանում: Հետաքրքիր է, որ այդ մանրէները համարվում են պարոդոնտիտի զարգացման հիմնական պատճառը:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց կհաջողվի նոր սկրինինգային թեստ ստեղծել, որը թույլ է տալիս բերանի միկրոֆլորայի գնահատման օգնությամբ որոշել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է