• Latest news

Շաբաթը «ամենամահացու» օ՞րն է շաբաթվա մեջ

23 ապրիլի, 2016  10:29

Շաբաթը շատերի կողմից շաբաթվա ամենասիրված օրն է, բայց հենց շաբաթ օրն է ավելի բարձր մահվան հավանականությունը, վստահեցնում են LiveScience-ի աշխատակիցները, որոնք վերլուծել են Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի տրամադրած՝ տասնհինգ տարիների (1999-2014թթ) մահացության տվյալները:

Ըստ զեկույցի՝ ամենից հաճախ մարդիկ մահանում են շաբաթ, ամենից հազվադեպ՝ կիրակի: Ընդ որում շաբաթ օրը մահվան ամենահաճախակի պատճառներն են ավտովթարը, թմրադեղերի չափաբաժնի չարաշահումը ու «թունավոր բույսերի կամ կենդանիների հետ շփումը»: Ընդհանուր առմամբ հանգստյան օրերին բարձր է դժբախտ դեպքերից ու հրազենային վիրավորումից մահանալու հավանականությունը:

Ինչ վերաբերում է շաբաթվա մյուս օրերին, երկուշաբթի մարդիկ հաճախ են մահանում սրտի հիվանդություններից: Երեքշաբթի գագաթնակետին են հասնում գրիպից ու թոքերի բորբոքումից մահացությունը: Ընդ որում հինգշաբթի մարդիկ հազվադեպ են մահանում շաքարախտից, վիրավորումներից ու սրտի նոպայից: Ուրբաթ մահերի մեծ մասը թմրադեղերի չարաշահումից է ու սրտանոթային հիվանդություններից:

Ինչ վերաբերում է մահվան ամենատարածված պատճառներին, ապա այդ ցանկում սրտանոթային հիվանդություններն են, քաղցկեղը, շնչառական ուղիների խրոնիկ հիվանդությունները, դժբախտ պատահարները, ինսուլտը, Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը, գրիպը, թոքաբորբը, երիկամների հիվանդությունները, ինքնասպանությունները, ՁԻԱՀ-ը, թմրադեղերի չարաշահումը, երիկամի հիվանդությունները ու Պարկինսոնի հիվանդությունը:

Նշենք, որ շաբաթ օրը միայն պայմանականորեն կարելի է համարել շաբաթվա ամենամահացու օրը: Չնայած այն մահերի քանակով առաջատար է, բայց շաբաթվա տարբեր օրերին մահացած մարդկանց քանակը շատ չնչին է տաբերվում: Այսպես՝ շաբաթ օրը մահացությունը կազմում է 5.7 մլն մարդ, իսկ կիրակի 5.6 մլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել