• Latest news

Կեղտն ամրացնում է իմունիտետը ու օգնում պայքարել հիվանդությունների դեմ

2 մայիսի, 2016  12:47

Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ –ում հետազոտողները ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում: Ավելին, այն առողջության համար պաշտպանական գործոնի դեր է կատարում:

Նոր հետազոտությունը, որը իրականացրել են Մասաչուսեթսի ինստիտուտի ու Հարվորդի համալսարանի մասնագետները, հաստատել է այսպես կոչված «հիգիենիկ տեսությունը», որի համաձայն շրջակա միջավայրում միկրոբների հետ անբավարար շփումը դառնում է ալերգիկ ու աուտոիմունային հիվանդությունների նկատմամբ հակման պատճառ:

Ըստ հետազոտության հեղինակների, չափազանց մաքուր շրջակա միջավայրը, մանավանդ կյանքի առաջին տարիներին, օրգանիզմի միկրոֆլորան դարձնում է ոչ բավարար չափով բազմազան, ինչն էլ հենց խախտում է իմունիտետի աշխատանքը:

Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են կենցաղային տարբեր պայմաններում ապրող մինչեւ երեք տարեկան 222 երեխաների աղիների միկրոֆլորայի կազմը: Այդ երեխաները մասնավորապես Էստոնիայի ու Ֆինլանդիայի սահմանամերձ ռուսական գյուղերից էին ու այդ երկու երկրների քաղաքատիպ ավաններից:

Մասնագետները պատմել են, որ ռուսական գյուղերի երեխաները տարբերվում էին ամուր առողջությամբ՝ չնայած նրանց շրջակա միջավայրը նվազ ստերիլ էր:

«Ֆինլանդիայում ու Էստոնիայում 1-ին տեսակի շաքարախտի նման աուտոիմունային հիվանդությամբ երեխաների հիվանդացության մակարդակը շատ բարձր է, իսկ ռուսական գյուղական տեղանքում՝ համեմատաբար ցածր: Մենք պարզել ենք, որ ռուս ու ֆին երեխաների միկրոֆլորան զգալիորեն տարբերվում է»,- պատմել են աշխատության հեղինակները Cell ամսագրի էջերում:

Նրանք հայտնաբերել են, որ ռուս երեխաների օրգանիզմում գերակշռում էին E. coli բակտերիաները (աղիքային ցուպիկ), որոնք իմունային համակարգի հզոր բնածին ակտիվատոր են: Կյանքի առաջին տարիներին միկրոֆլորայում նման բակտերիաների առկայությունը նշանակում է, որ նրա իմունիտետը ամուր կլինի:

«Այն երեխաները, որոնք ապրում են ռուսական գյուղական տեղանքում, որտեղ շատ են անասնապահական ֆերմաները, ի ծնե ենթարկվում են բազմաթիվ մանրէների ազդեցության: Ֆին երեխաներ իրենց կյանքի առաջին տարիներն անցկացնում են բոլորովին այլ պայմաններում ՝ քարե տներում, ուլտրամաքուր շրջակա միջավայրում, որտեղ նման միկրոբներ պարզապես չկան: Դրա հետեւանքով օտարածին մանրէներն ու վիրուսները ճնշելու փոխարեն իմունիտետը սկսում է ագրեսիա դրսեւորել օրգանիզմի սեփական հյուսվածքների նկատմամբ կամ աննորմալ ձեւով արձագանքել զանազան նյութերի, ինչով էլ հենց պայմանավորվում է հիվանդացության բարձր մակարդակը»,- ասել է հետազոտության հեղինակ Ռամնիկ Քսավյեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել