• Latest news

ZARA-ի զարդի մեջ թունավոր միացություն են հայտնաբերել

6 մայիսի, 2016  15:04

Վտանգավոր սպառողական ապրանքների վերաբերյալ իրազեկման եվրոպական RAPEX համակարգը հայտնել է կադմիումի թունավոր ազդեցության մասին, որը հայտնաբերվել է ZARA իսպանական խանութների ցանցի զարդերում:  Նորվեգական իշխանությունները հայտնում են, որ իրենք սպառողներից բողոք են ստացել  ZARA ACCESSORIES նոր հավաքածուի զարդի վերաբերյալ, ինչից հետո տվյալ ապրանքի վաճառքի վրա արգելք են դրել: Ապրանքանիշի տերը`  Inditex-ը, ստիպված է զարդը հետ կանչել նաեւ եվրոպական այլ երկրների խանութներից:  

RAPEX հանձնաժողովի փորձագետների եզրակացության համաձայն, ZARA-ի զարդում, ցինկից, երկաթից, պղնձից եւ ապակուց բացի, կադմիումի բարձր խտացում է պարունակվում, որը  «վնաս է հասցնում մարդու առողջությանը, որովհետեւ կուտակվում է հյուսվածքներում եւ կարող է վնասել առանձին օրգանները կամ էլ քաղցկեղային ուռուցքների առաջացման պատճառ դառնալ»: Առայժմ չի հաղորդվել վաճառված ապրանքի քանակի եւ այն երկրների մասին, որտեղ իրացվել է բիժուտերիան, հայտնում է Medikforum–ը։

ZARA-ն իր հաճախորդներին խնդրում է շտապ վերադարձնել մահացու վտանգավոր վզնոցը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է եվրոպական մի քանի երկրի խանութների դռներին:  

Հայտնի է, որ զարդն արտադրվել է Հնդկաստանում: Կադմիումը նրանում կազմում է մինչեւ զարդի քաշի 90 տոկոսը:

«2011-ի դեկտեմբերից արգելված է կադմիում օգտագործել Եվրամիությունում վաճառվող զարդերում: Այս մետաղը դասակարգված է որպես շատ թունավոր,  հիմքեր կան կասկածելու, որ մարդկանց վրա քաղցկեղածին ազդեցություն է ունենում:   Մենք հետեւողականորեն խնդրում ենք ազատվել զարդից կամ այն վերադարձնել առեւտրի կետ », - ասված է RAPEX-ի զգուշացումներում:

ZARA–ի հայաստանյան ներկայացուցչությունում NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ այդ ապրանքատեսակը Հայաստանի խանութնորում չի եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է