• Latest news

Գիտնականները բացատրել են, թե մարդիկ ինչու այդքան տարբեր քթեր ունեն

19 մայիսի, 2016  21:35

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները չորս գեն են քննարկել, որոնցից կախված է քթի ձեւը, նրա լայնությունը եւ սրությունը: Այդ գեները խստորեն տարբերվում են բնակչության տարբեր խմբերի մոտ եւ կարող են նույնիսկ օգնել հանցագործներին ճանաչել ԴՆԹ-ի փորձաքննության օգնությամբ:  

Մարդկային քթի ձեւի գաղտնիքը պարզելու համար գիտնականները հետազոտել են 6000 մարդու գենետիկական տվյալները (եվրոպացիների, բնիկ ամերիկացիների եւ աֆրիկացիների) եւ նրանց գեների հավաքածուները համեմատել են նրանց դիմագծերի տարբերությունների հետ: 

Հետազոտողներին հաջողվել է ճանաչել այն գեները, որոնցից կախված է քթի եւ կզակի ձեւը: Դրանցից չորսը` DCHS2, RUNX2, Gli3 и Pax1, որոշում են, թե արդյոք քիթը տափակ կլինի, թե սուր, իսկ  EDAR գենը` թե կզակը որքանով առաջ ցցված կլինի:  Gli3-ը, DCHS2-ը եւ Pax1-ը ազդում են կռճիկի աճի վրա, ընդ որում Gli3-ը եւ Pax1-ը ազդում են քթանցքների լայնության վրա, իսկ DCHS2-ը` քթի սրվածության: RUNX2-ը որոշում է նաեւ քթարմատի ձեւը:

Այսպիսով, դեմքի եւ քթի ձեւը շատ առումով պայմանավորված են գեներով եւ էվոլյուցիայից են կախված: Քանի որ քիթը ոչ միայն որպես թոքերին թթվածին մատակարարելու ուղի է ծառայում, այլեւ կարգավորում է ներշնչվող օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը, սառը կլիմայի պայմաններում ապրող մարդկանց մոտ քիթը զգալիորեն կտարբերվի տաք երկրներից դուրս եկածների քթից: Օրինակ, եվրոպացիների համեմատաբար նեղ քիթը հարմարեցված է սառը եւ չոր կլիմային: 

Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել