• Latest news

Հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքների աճը կանգնեցնելու նոր միջոց

20 մայիսի, 2016  11:51

Երկու տարբեր դեղամիջոցներից բաղկացած քիմերային մոլեկուլի միջոցով mTOR սպիտակուցի ակտիվությունն արգելափակելով՝ քաղցկեղի բուժումը կարելի է ավելի արդյունավետ դարձնել, հավաստիացնում են Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի հետազոտողները:

mTOR սպիտակուցը հայտնի է նրանով, որ նպաստում է չարորակ ուռուցքների աճին: mTOR նաեւ մեծ դեր է կատարում բջջային աճի հսկողության գործում, դրա համար էլ որոշ թերապեւտիկ միջոցներ ուղղված են հենց այդ սպիտակուցի գործառույթի ճնշմանը: Նման դեղամիջոցներից մեկը Ռապալոգն է, որը շատ արդյունավետ էր երիկամների ու կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:

Սակայն խնդիրն այն է. որ արդյունավետ բուժումից մի քանի ամիս կամ տարի հետո ուռուցքները հաճախ անընկալունակ են դառնում Ռապալոգի հանդեպ: Այս խնդիրը լուծելու համար գիտնականները որոշել են ստեղծել նոր սերնդի դեղամիջոց, որը հաշվի է առնում ուռուցքի դեղամիջոցային կայունությունը:

Դրա համա հետազոտողները ուսումնասիրել են մուտացիաները, որոնք առաջանում են կրծքագեղձի ուռուցքներից արտազատվող բջիջների կուլտուրայում: Ի զարմանս գիտնականների՝ որոշ մուտացիաներ գոյություն ունեին դեռ մինչեւ բջիջները ռապամիցինով մշակելը: Նման մուտացիա կար բջիջների մոտավորապես 10 տոկոսում:

Նոր ինգիբիտորը, որը կարող էր շրջանցել քաղցկեղային ուռուցքի կայունությունը, ստեղծվել է առաջին ու երկրորդ սերնդի արդեն գոյություն ունեցող ինգիբիտորներից: Մոլեկուլներից մեկը մյուսին միանալով կարողանում էր կոմպենսացնել մյուս ինգիբիտորի անարդյունավետությունը, եթե քաղցկեղը վերջինի նկատմամբ անընկալունակություն է զարգացրել: Կրկնակի դեղամիջոցը կոչվել է Rapalink.

Rapalink-ը գիտնականների խոսքով ներթափանցում է քաղցկեղային բջիջների ներս, միանում mTOR–ի հետ, արգելափակում կատալիտիկ կենտրոնները ու խոչընդոտում սպիտակուցի մասնակցությանը չարորակ գոյացությունների աճի արագացմանը: Կենդանիների վրա արված փորձերը ցույց են տվել, որ դեղամիջոցը իրոք նվազեցնում է քաղցեկղային ուռուցքների չափերը:

Որպես թերապեւտիկ միջոց դեղի արդյունավետությունը գնահատելու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում:

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել