• Latest news

Ծխողները կարող են կորցնել լիովին առողջ ատամները. գլխավոր ատամնաբույժ

21 մայիսի, 2016  18:29

Ծխելը վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար, սակայն բերանի խոռոչի վրա ազդեցությունն արտահայտվում է առաջին հերթին:  Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ նիկոտինը եւ բարձր ջերմաստիճանն ազդում են բերանի լորձաթաղանթի վրա եւ կարող են հանգեցնել մի շարք խնդիրների:  

Ծխելու հետեւանքով առաջինը տուժում են լնդերը, ծխողները կարող են հիվանդությունների պատճառով կորցնել լիովին առողջ ատամներ: Նրա խոսքով, բժիշկներ հաճախ տեսնում են թուլացած եւ ճոճվող ատամներով ծխող հիվանդների: 

«Ծխող մարդկանց մոտ հաճախ առողջ, չփչացած ատամները թուլանում են եւ ընկնում: Դրա հիմնական պատճառը հենց ծխելն է», - ասել է մասնագետը:

Ծխելը փոխում է նաեւ ատամների գույնը` այն մգացնելով: Դա տեղի է ունենում ծխախոտներում պարունակվող քիմիկատների թողած նստվածքի պատճառով: Եվ չնայած ատամների ճիշտ մաքրման դեպքում գույնը հնարավոր է վերականգնել, լնդերին եւ բերանի խոռոչին ծխելու հասցրած վնասը կարող է երկարատեւ հետեւանքներ ունենալ: 

Հիշեցնենք, որ NYU Langone Medical Center-ի (ԱՄՆ) գիտնականները վերջերս պարզել են, որ ծխելը փոխում է բերանի խոռոչում մանրէների կազմը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Մարսողության համակարգում մանրէների դիսբալանսը կապված է իմունային այնպիսի խանգարումների հետ, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը, ինչպես նաեւ աղեստամոքսային քաղցկեղի որոշ տարատեսակներ: Ավելին, մասնագետների խոսքով, բերանի խոռոչի ուռուցքների ավելի քան երեք քառորդը ծխելու հետ է կապված: 

Միննեսոտայի համալսարանի եւ Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամերիկացի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ ծխախոտների կազմի մեջ մտնող քիմիկատները սկսում են մարդկային մարմնի օրգանների վրա ազդել ծխելը սկսելու հենց առաջին վայրկյաններից: Նրանց իրականացրած հետազոտությունը հաստատել է ծխելու եւ քաղցկեղի կապը:  

Հիշեցնենք նաեւ, որ «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» հետազոտության ընթացքում  պարզվել է, որ Հայաստանում 17 տարեկան անչափահասների 26 տոկոսը կանոնավոր կերպով ծխում է, 11 տոկոսն առնվազն մեկ անգամ  փորձել է ծխել: Դա ապագայում նրանց առողջության համար սպառնալիք է ստեղծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է