• Latest news

Հիվանդին ներպատվաստել են երիկամ, ենթաստամոքսային գեղձ ու գանգից մի հատված

31 մայիսի, 2016  12:07

Թեքսասի համալսարանին առընթեր Անդերսոնի ուռուցքաբանական կենտրոնի մի խոմբ վիրաբույժներ անսովոր ներպատվաստում են արել: Հիվանդին, որը տառապում էր գլխի մաշկի չապաքինվող վերքից, նաեւ երիկամների ու ենթաաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումներով, ներպատվաստել են մազերով գանգի մի մաս, նաեւ երիկամներ ու ենթաստամոքսային գեղձ:

Հիվանդը 55-ամյա Ջիմ Բոյսենն էր, որին մոտ քսան տարի առաջ արդեն մեկ անգամ պատվաստել էին երիկամներ ու ենթաստամոքսային գեղձ, բայց ժամանակի ընթացքում այդ օրգանները սկսել էին վատ աշխատել:

Ամերիկացի բժիշկները՝ Լանգոն բուժկենտրոնի վիրաբույժ Էդուարդո Ռոդրիգեզի ղեկավարությամբ հայտնել են այն մասին, որ իրենց հաջողվել է մարդկային դեմքի պատվաստման բարդ վիրահատություն անել: Վիրահատությունը 26 ժամ էր տեւել:

Պատվաստումից հետո հիվանդը ստիպված է եղել իմունադեպրեսանտներ ընդունել, ինչը բարձրացնում էր քաղցկեղի զարգացման վտանգը: Քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան հանգեցրել էին գլխի վրա չբուժվող վերքի առաջացման: Պահանջվում էր օրգանների կրկնակի պատվաստում ու բժիշկները որոշել են ալոգենային պատվաստում անել, ընդ որում բոլոր անհրաժեշտ օրգանները պետք է նույն դոնորին պատկանային:

Տղամարդու անունը ընդգրկել են սպասացուցակում ու կես տարի հետո հայտնվել է համապատասխան դոնորը՝ նրա օրգանները իմունոլոգիական տեսակետից համապատասխանում էին տղամարդուն, բացի դրաանից դոնորը մազերի ու մաշկի անհրաժեշտ գույն ուներ, նաեւ գլխի անհրաժեշտ չափ: Պատվաստման վիրահատությունը, որին 20 բժիշկ է մասնակցել, 15 ժամ է տեւել:

Հիմա արդեն վիրահատությունից մեկ տարի է անցել ու կարելի է ասել, որ այն հաջող է անցել, բոլոր պատվաստված օրգանները նորմալ գործում են: Պատվաստումից մի քանի ամիս անց օրգանիզմը սկսել էր վանել օրգանները, բայց բժիշկներին հաջողվել էր հաղթահարել այդ բարդացումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է