• Latest news

Ավելի հաճախ արեւածաղիկ ուտելու 6 պատճառ

25 հունիսի, 2016  17:10

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում արեւածաղկի սերմերը միջանկյալ սննդի ամենաժողովրդական տեսակներից են: Սակայն քչերը գիտեն, որ արեւածաղկի սերմը առողջության համար օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի. 

Արեւծաղկի սերմը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Արեւածաղկի սերմը ֆիտոէստրոգեններ է պարունակում, որոնք նվազեցնում են բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը: Բացի այդ, արեւածաղկի սերմում օգտակար ճարպային թթուների առկայությունն առանցքային դեր է խաղում խոլեստերինի մակարդակի կարգավորման գործում, ինչը նվազեցնում է սրտի մի շարք հիվանդությունների ռիսկը: 

Արեւածաղկի սերմը նվազեցնում է ալկոհոլի հակումը 

Եթե մի բուռ արեւածաղկի սերմ ուտեք ճաշից առաջ, դա կօգնի նվազեցնել ալկոհոլի հակումը: Դա ձեռք է բերվում օրգանիզմում դոֆամինի մակարդակի մեծացման հաշվին: Իսկ ալկոհոլի ավելորդ քանակի օգտագործումը նվազեցնում է դոֆամինի մակարդակը, ինչի արդյունքում սպիրտայինի հանդեպ հակումը միայն աճում է: 

Արեւածաղկի սերմը կալցիումի աղբյուր է

Մի բաժակ կովի կաթ խմելը օրգանիզմին կալցիումի նույնպիսի քանակություն է մատակարարում, ինչ 100 գ արեւածաղիկը: Այդ պատճառով, եթե Ձեզ դուր չի գալիս կաթը, փոխարենը կարելի է արեւածաղկի սերմ օգտագործել: 

Արեւածաղկի սերմն ամրապնդում է իմունիտետը

Արեւածաղկի սերմում պարունակվող սելենն օգնում է ազատ ռադիկալների դեմ պայքարին եւ բջիջները պաշտպանում է վնասվածքներից: Հետեւաբար արեւածաղիկը, որպես սելենի աղբյուր, ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլեւ նվազեցնում է վարակի ռիսկը: 

Արեւածաղկի սերմն օգնում է պայքարել նախադաշտանային համախտանիշի դեմ

Հակաօքսիդանտներով, Е վիտամինով եւ մագնիումով հագեցած արեւածաղկի սերմն օգտակար է, որովհետեւ նպաստում է մկանային կրճատման կարգավորմանը:  Դա թույլ է տալիս ՆԴՀ-ի դեպքում պայքարել տրամադրության վայրիվերումների եւ փորի ցավերի դեմ: Ավելին, արեւածաղկի սերմը նաեւ նպաստում է օրգանիզմում երկաթի մակարդակի պահպանմանը: 

Արեւածաղկի սերմը նպաստում է մազերի աճին

Արեւածաղկի սերմը Е վիտամինի բարձր մակարդակ է պարունակում, ինչի շնորհիվ մազերն ավելի խիտ եւ ճոխ տեսք են ունենում եւ ավելի լավ են աճում:  Е վիտամինը ոչ միայն բարելավում է գլխի մաշկում արյան շրջանառությունը, այլեւ սնուցում է մազերի արմատները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել