• Latest news

Սեքսի համար լավագույն ժամերը մարդիկ աշխատավայրում են անցկացնում

27 հունիսի, 2016  16:41

Ամերիկացի գիտնականները որոշել են սեքսով զբաղվելու օպտիմալ ժամանակը: Ամենից ավելի լավ է սիրային զվարճանքների տրվել մոտ 15:00-ին. այդ ժամանակահատվածում համընկնում են տղամարդկային եւ կանացի ցանկությունները: Բայց հարցն այն է, որ ավանդական գրաֆիկով աշխատող մարդկանց մեծամասնությունը այդ անկասկած բացառիկ ժամանակն աշխատավայրում է անցկացնում:  

Ռատգերի համալսարանի աշխատակիցների լայնածավալ հետազոտությունը, որի ընթացքում տվյալ հարցին նվիրված աշխատանքների մետավերլուծություն է կատարվել, ավարտվել է սեքսի համար ամենաբարենպաստ ժամանակի որոշմամբ: Ցերեկվա ժամը երեքին, հայտնում են հոգեբանները, երկու սեռերի ներկայացուցիչների մոտ էլ ամենաբարձր լիբիդոն է դիտարկվում: 

«Օրվա ինտիմ տեսանկյունից լավագույն ժամի մասին ավանդական վեճերը որպես կանոն ավարտվում են` պարզելով, թե արդյոք արժե սիրով զբաղվել առավոտյան կամ երեկոյան: Ճշմարտությունը, ինչպես դա հաճախ է պատահում, արանքում է. ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը, օպտիմալ ժամանակը 15:00-ն է: Այդ ժամանակ սեքսով զբաղվող զուգընկերներն առավելագույն հաճույք են ստանում», — ասում են հետազոտության հեղինակները:

Ցավալի է, ամփոփում են գիտնականները, որ քչերն են կարողանում սեքսով զբաղվել 15:00-ին, որովհետեւ ժամանակակից աշխարհի պայմաններում, դա աշխատանքային օրվա ամենաթեժ հատվածն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել