• Latest news

Պոկեմոններ որսալը օգտակար է առողջության համար. բժիշկներ

19 հուլիսի, 2016  10:39

Pokemon GO խաղացողները ստիպված են շատ շարժվել, ու դա անկասկած շատ օգտակար է առողջության համար, վստահեցնում են շատ բժիշկներ: Նրանց խոսքով, եթե առաջ տեխնոլոգիաները ու խաղային ինդուստրիան ասոցացվում էին ակտիվության մակարդակի նվազման ու առողջական խնդիրների հետ, ապա հիմա իրավիճակը փոխվել է:

«Տեխնոլոգիաներն ու խաղերը փոփվում են եւ խրախուսում են ֆիզիկական ակտիվությունն ու այլ մարդկանց հետ շփումը, ինչն իրականում դրական երեւույթ է» - ասել է Ջեյ Գրեհեմ Թոմասը Miriam Hospital's Weight Control Research Center–ից:

Հետազոտողների խոսքով, նոր խաղը ստիպում է մարդկանց ավելի շատ շարժվել: Cardiogram հավելվածը ու FitBit թեւնոցները Pokemon GO խաղի թողարկումով պայմանավորված ակտիվության աճ են գրանցել: Չնայած այս ընտրանին դժվար է ներկայացուցչական անվանելը, քանի որ դրանում ներկայացված են միայն տվյալ գաջետների տերերը,բայցեւայնպես մասնագետների կարծիքով, այդ խաղը իրոք մարդկանց անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է ապահովում:

Twitter ցանցի օգտատերերից մեկը գրել էր «ես իրոք երեկ 13 կմ եմ քայլել ..Այդ պոկեմոնները ինձ լավ մարզավիճակում են պահում»: Շատ ուրիշ օգտատերեր գրում են նույնը, ինչպես փոխանցում է The Daily Mail–ը:

Չնայած գիտնականները ու բժիշկները ընդունում են Pokemon GO–ի օգուտն այն մարդկանց համար, որոնք այլ կերպ գուցեեւ որեւէ ստիմուլ չունեին փողոց դուրս գալու ու ավելի շատ տարածություն ոտքով քայլելու համար, բայցեւայնպես մասնագետները նախազգուշացնում են որ չարժե չափից շատ հրապուրվել այդ խաղային պրոցեսով, քանի որ դրա հետեւանքով հնարավոր է փորձանքի մեջ ընկնել: Ահա մի քանի խորհուրդ խաղացողներին.

  • Միշտ նախ ձեր շուրջը նայեք, հետո՝ ձեր հեռախոսին;
  • Մի որսացեք պոկեմոնների, եթե ավտոմեքենայի կամ հեծանիվի ղեկին եք, նաեւ եթե սքեյթբորդ եք վարում;
  • Խաղացեք միայն լավ տեսանելիության պայմանններում;
  • Եթե առաջ դուք ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակ չունեիք, ծանրաբեռնվածությունը ավելացրեք աստիճանաբար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է