• Latest news

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ

31 հուլիսի, 2016  11:25

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի փորձագետ Բիլ Սթենթոնը (ԱՄՆ):

1. Ավելի լավ է ձեռքը, քան մարմնի մեկ այլ մաս

Եթե տեսնում եք,թե ինչպես է կատաղած շունը վազում դեպի ձեզ, ձգտեք չնայել նրա աչքերի մեջ, խորհուրդ է տալիս Բիլ Սթենթոնը: Եթե շունը այնուամենայնիվ արդեն կառչել է ձեր ձեռքից, այն օդ մի՛ բարձրացրեք, ինչպես շատերն են անում, այլ հակառակը՝ իջեցրեք ցած, փորձելով դանդաղորեն հեռանալ: Դրանով իսկ դուք շանը ազդանշան կուղարկեք, որ չեք ցանկանում կռվել ու պատրաստ եք նահանջել:

Երբ շունը դեպի ձեզ է վազում, նա կարող է կառչել ձեր ոտքից, կոկորդից, դեմքից կամ իրանից: Մարմնի այդ մասերը շատ խոցելի են, դրա համար էլ ավելի լավ է ձեռքը կծի, այն բավականաչափ ամուր է, եւ հետո այդ դեպքում դուք մանեւրելու հնարավորություն կունենաք: Սակայն մի փորձեք կռվել շան հետ, նրան հարվածել ոտքերով, հրել ձեռքերով եւ այլն: Ձգտեք չտնքալ ու չլացել: Այդ ամենը ընդամենը ավելի կկատաղեցնի շանը ու նա ավելի անկառավարելի կդառնա:

2.  Ձեռքերը վեր բարձրացրեք, որպեսզի խոշոր ու սարսափելի հակառակորդ երեւաք

Շան հարձակմանը դիմակայելու երկրորդ ձեւը փորձագետի խոսքով «հոգեբանական» է: Երբ տեսնում եք, որ դեպի ձեզ շուն է սլանում, ձեռքերը վեր բարձրացրեք, որպեսզի նրան ավելի խոշոր ու սարսափելի հակառակորդ թվաք ու սկսեք ավելի բարձրաձայն ու ահեղ բղավել: Դա պետք է անել հնարավորինս շուտ՝ որոշ դեպքերում դա թույլ է տալիս վախեցնել կենդանուն, ու նա նահանջում է:

Փորձագետի խոսքով, այս միջոցը բավականին արդյունավետ է, եթե մարդու վրա անտառում արջ է հարձակվում: Կարեւորը հնարավորինս խոշոր թվաք կենդանու աչքերում, այնպես որ ոտքերը իրարից հեռու բացեք ու ձեռքերը վեր բարձրացրեք:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է