• Latest news

Ինչո՞ւ է վտանգավոր չափահասների մոտ ասթմայի առաջացումը

29 օգոստոսի, 2016  20:42

Այն մարդիկ, ում մոտ ասթման առաջ է գալիս ոչ թե մանկության ընթացքում, այլ հասուն տարիքում, սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի բարձր վտանգի են ենթակա: Այդ մասին հայտնում են Վիսկոնսինի համալսարանի գիտնականները   (ԱՄՆ):

Ասթմայով հիվանդ չափահասները, գիտնականների խոսքով, անհամեմատ ավելի հաճախ են բախվում սրտանոթային խանգարումների, քան առանց ասթմայի մարդիկ: 14 տարվա ընթացքում հետեւելով սրտի հիվանդություն չունեցող 1269 չափահաս կամավորի վիճակին, հետազոտություններն այն եզրակացությանն են հանգել, որ ասթմայի առկայությունն անդրադառնում  է իմունիտետի վրա, ինչի հետ կապված է մի շարք խնդիրների առաջացման բարձր ռիսկը:  Մասնավորապես, ասթմայի դեպքում օրգանիզմի իմունային պատասխանը զարկերակների կարծրացում է առաջացնում, ինչը բացասաբար է անդրադառնում սրտի եւ անոթների առողջության վրա:  

Հետազոտության ընթացքում մասնագետները կամավորներին երկու խմբի են բաժանել` հիվանդության ուշ սկզբով եւ վաղ սկզբով. առաջին խմբում ասթմայի առաջացման միջին տարիքը 39 տարի է կազմել, երկրորդում` 9 տարի: Տարիներ անց գիտնականները հետեւել են, թե երկու խմբում սրտանոթային ինչ անբարենպաստ դեպքեր են արձանագրվել, այդ թվում` սրտամկանի կաթված, ուղեղի կաթված, սրտային անբավարարություն եւ ստենոկարդիա: 

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց մոտ ասթման հայտնաբերվել է   18 տարեկանից հետո, 57 տոկոսով ավելի հաճախ են տառապել անբարենպաստ սրտանոթային դեպքերից, քան ասթմա չունեցողները: Միաժամանակ, ասթմայով երեխաները սրտային անբավարարության զարգացման նույնպիսի ռիսկի են ենթակա եղել, ինչպես ասթմա չունեցող երեխաները: Իսկ ամենից ավելի սրտի եւ ուղեղի կաթվածի հիվանդությունների ռիսկի ենթակա են եղել ճարպակալում ունեցող եւ ասթմայով հիվանդ կանայք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել