• Latest news

Սմարթֆոնի օգնությամբ հնարավոր է վտանգավոր շողացող առիթմիա հայտնաբերել

29 օգոստոսի, 2016  21:38

Ժամանակակից հեռախոսների միջոցով հնարավոր է շողացող առիթմիա հայտնաբերել` պաթոլոգիական արագ սրտխփոց: Այդ մասին հայտնում է European Society of Cardiology-ի կայքը:

Շողացող առիթմիայով (նախասրտի մանրաթելացում) 16 հիվանդի հետազոտման շրջանակում Turku Heart Centre-ում կրծքին սմարթֆոններ են տեղադրել` դրանց միացված արագաչափով եւ գիրոսկոպով: Հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ դեպքերի 95 տոկոսում հնարավոր է եղել սմարթֆոնի միջոցով որոշել, որ հիվանդը նախասրտի մանրաթելացում ունի: 

Գիտնականները բոլոր ցանկացողներին առաջարկում են ներբեռնել իրենց մշակած հավելվածը, պառկել թիկունքին եւ պարզել, թե արդյոք իրենց առողջության հետ կապված խնդիր չկա:  Հետազոտողների խոսքով, դա «ոչ ինվազիվ, մատչելի եւ էժան միջոց է»` պարզելու, թե արժե արդյոք սրտաբանի դիմել: Եվ դրա համար անհրաժեշտ է ընդամենը սոֆթ ունենալ եւ ժամանակակից սմարթֆոն:  

Այսօր շողացող առիթմիայով տառապում է մոլորակի բնակչության մոտավորապես 2 տոկոսը: Հենց այդ առիթմիայի պատճառով տարեկան ուղեղի կաթվածների մոտ 7 մլն դեպք է գրանցվում: Եվրոպայում շողացող առիթմիայի եւ նրա բարդացումների դեմ պայքարը տարեկան 19 մլրդ դոլար է արժենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել