Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունը այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները:
Նրանց խոսքով երեխաները պետք է լողանան ոչ թե ամեն օր, այլ ըստ ֆիզիկական ակտիվության ու տարիքի: 6-11 տարեկան երեխային,ըստ մասնագետների, բավական է շաբաթական 2-3 անգամ ցնցուղ ընդունելը, իսկ գլուխը շամպունով լվանալ պետք է շաբաթական ընդամենը 1-2 անգամ (չոր կամ ալիքավոր մազերը՝ 7-10 օրը մեկ): Եթե երեխան քրտնել է ու մազերը թրջել լողի ժամանակ, նա կարող է պարզապես մազերը լվանալ ջրի տակ՝ օգտագործելով թեթեւ կոնդիցիոներ:
Փորձագետները խորհուրդ են տալիս հետեւել հետեւյալ ունիվերսալ կանոնին՝ եթե երեխան շատ է կեղտոտվել, հանրային լողավազան է հաճախել կամ եթե նրանից քրտնքի հոտ է գալիս՝ նրան պարզապես անհրաժեշտ է ցնցուղ ընդունել: Իսկ եթե ոչ՝ ապա միանգամայն բավական է շաբաթական 2-3 անգամ լողանալը:
Սակայն սեռահասունացման շրջանում (մոտ 12 տարեկանից սկսած) դեռահասներին խորհուրդ է տրվում ամեն օր լողանալ ու լվանալ գլուխը, ու իհարկե օրվա ընթացքում հաճախ լվացվել:
Շատ բժիշկներ վստահեցնում են, որ չարժե երեխաներին չափազանցված մաքրասիրություն սովորեցնել՝ ի վերջո, երբ երեխայի մարմնի վրա որոշակի քանակության մանրէներ են լինում, օրգանիզմը սովորում է հաղթահարել պաթոգենները ու իմունային պաշտպանություն կառուցել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր