• Latest news

Ինչ-որ խորհուրդ կա դրանում. Անկախության օրը ծնված բալիկի մայր

21 սեպտեմբերի, 2016  20:48

Երբ 29-ամյա Մերին իմացավ, որ իր երկրորդ երեխային սեպտեմբերին է ծննդաբերելու, մտածեց, որ լավ կլիներ, եթե դա սեպտեմբերի 21-ին լիներ՝ Հայաստանի Անկախության օրը: Ճակատագրի կամքով նրա երկունքի ցավերն սկսվեցին հենց սեպտեմբերի 21-ին, եւ հենց նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվեց նրա որդին:

«Շատ էի ցանկանում, որ նա հատկապես Անկախության օրը ծնվեր, եւ անչափ ուրախ եմ, որ նա հենց այդ օրը ծնվեց: Դրանում հավանաբար ինչ-որ խորհուրդ կա: Հուսով եմ, որ նա անկախ եւ հաջողակ կլինի», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերին:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Էրեբունի» ԲԿ-ում 16 նորածին է լույս աշխարհ եկել՝ 9 տղա եւ 7 աղջիկ, որոնցից երկուսը երկվորյակներ են: Նրանց մայրը՝ Քնարիկը, մեր թղթակցի հետ զրույցում  ասաց, որ աղջիկները ծնվել են արտահերթ կեսարյան հատմամբ, եւ ինքը չէր սպասում, որ դա տեղի կունենա հենց Անկախության օրը, սակայն ուրախ է, որ այդպես  եղավ: Քնարիկը դեռ չի որոշել դուստրորի անունները: Նրա հետ նույն հիվանդասենյակում գտնվող Սյուզաննան, իր տարբերություն նրա, արդեն որոշել է՝ ինչպես անվանակոչել նույնպես այսօր ծնված դստերը. «Նաթալի, որովհետեւ գեղեցիկ անուն է»:

Ինչպես նշեց ծննդաբերական բաժանմունքի բժիշկ Անի Գասպարյանը, մինչեւ օրվա վերջ ծննդատանը սպասում են առնվազն 7 երեխայի ծնունդի, բայց բացառված չէ, որ Անկախության 25-ամյակի պատվին ընդհանուր առմամբ 25 երեխա ծնվի:

24-ամյա Սոնյան այժմ ծննդաբերական բաժանմունքում է եւ շուտով կծննդաբերի: Նրա խոսքով՝ ուրախ է, որ որդին հենց այսօր է ծնվելու: Սոնյան հույս ունի, որ Համլետը, այդպես են անվանելու որդուն, կապրի Հայաստանում եւ երբ հասակ առնի, կգնա բանակ եւ կծառայի հայրենիքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է