• Latest news

Տղամարդը հաշմանդամի սայլակին 43 տարի է անցկացրել սխալ ախտորոշման հետեւանքով

26 սեպտեմբերի, 2016  22:38

Պորտուգալիայից Ռուֆինո Բորրեգոն 43 տարի հաշմանդամի սայլակին է անցկացրել սխալ ախտորոշման հետեւանքով.  երբ նա 13 տարեկան էր, նրա մոտ անբուժելի մկանային դիստրոֆիա են ախտորոշել: Այդ ժամանակվանից ի վեր  մի քանի տասնամյակ տղամարդը ստիպված է եղել հաշմանդամի սայլակից օգտվել, մինչեւ որ մի անգամ ախտորոշումը հերքել են: 

2010 թվականին նրան զննած բժիշկը պարզել է, որ նա իրականում միասթենիա ունի` աուտոիմունային հիվանդություն, որի դեպքում մկանների բարձր հոգնելիություն է դիտարկվում: Այդ հիվանդությունը բուժելի չէ, սակայն ճիշտ բուժման դեպքում հնարավոր է զգալիորեն բարելավել հիվանդների ֆիզիկական հնարավորությունները:  Բորրեգոն հակաասթմատիկ դեղամիջոցով բուժման կուրս է անցել, որը սովորաբար նշանակում են նման հիվանդներին եւ մեկ տարի անց նա սկսել է ինքնուրույն քայլել: Այժմ նա  61 տարեկան է եւ բուժման ընթացը պահելու համար պետք է ամեն  տարի ֆիզիոթերապիայի երկու կուրս անցնի:  

Բորրեգոն, նրա խոսքով, չարացած չէ բժշկի վրա, որն ավելի քան 40 տարի առաջ իրեն չարաբաստիկ ախտորոշում էր տվել, չէ որ այդ տարիներին միասթենիայի մասին բավականին քիչ բան էր հայտնի: 

Այժմ Բորրեգան ուղղակի վայելում է կյանքը եւ փոքրիկ հաճույքները, որոնք կյանքը կարող է առաջարկել. օրինակ, նա կարող է իր ոտքով գնալ սիրելի սրճարան, ոչ թե գալ հաշմանդամի սայլակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել