• Latest news

Ժամանակավոր դաջվածքները կարող են օգնել ցրված սկլերոզի բուժման գործում

27 սեպտեմբերի, 2016  14:13

Ցրված սկլերոզի բուժման համար կարող են սկսել ժամանակավոր դաջվածքներ օգտագործել, որոնք դեղերը դանդաղ հասցնում են հիվանդի մաշկի տակ:  Նման դաջվածքների շնորհիվ դեղերը կարող են մի ամբողջ շաբաթ անընդհատ մտցվել օրգանիզմ եւ այնտեղ ավելի երկար պահպանվել, քան սովորական ներարկումներից հետո: Այդ մասին պատմել են Baylor College of Medicine-ի գիտնականները (ԱՄՆ):

Scientific Reports ամսագիրը հայտնում է, որ ժամանակավոր դաջվածքները գործում են հատուկ նանոմասնիկների օգտագործման հաշվին, որոնք սպիտակ Т-բջիջներին թույլ չեն տալիս սխալմամբ հարձակվել առողջ հյուսվածքների վրա:  Գիտնականները նանոմասնիկները փորձարկել են հակաօքսիդանտների հետ եւ պարզել են, որ դրանք կլանվում են իմունային համակարգի բջիջների կողմից: Մաշկի տակ տեղադրվելով` այդ մասնիկները ածխածնի հիմքի վրա մուգ կետեր են ձեւավորում, որոնք տարրալուծվում են մեկ շաբաթվա ընթացքում դեղերի` արյան շրջանառություն բաց թողնվելու հաշվին:  

Քանի որ մաշկի վրա նման մուգ կետերը մարդուն կարող են ոչ էսթետիկ թվալ, գիտնականներն առաջարկել են դրանցից դաջվածքներ ձեւավորել, ընդ որում, հիվանդն ինքը կարող է որոշել, թե ինքն ինչ պատկեր է ցանկանում: 

Т եւ В լիմֆոցիտները եւ մակրոֆագերը իմունային համակարգի առանցքային բաղադրիչներ են:  Շատ աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսին է ցրված սկլերոզը, հենց   Т բջիջներն են գլխավոր դերը խաղում:  Երբեմն դրանք կորցնում են իրենց կարողությունը` նվաճողներին տարբերելու առողջ հյուսվածքներից եւ հարձակվում են բոլորի վրա, առանց խտրականության: 

Հետազոտության ընթացքում նանոմասնիկները կլանվել են   Т-բջիջների կողմից, ինչը ճնշել է նրանց գործառույթը, բայց անտեսվել են մակրոֆագերի կողմից: Նշենք, որ աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, որոնց թվին է դասվում նաեւ ցրված սկլերոզը, հաճախ իմունասուպրեսորներ են կիրառվում` դեղամիջոցներ, որոնք ճնշում են իմունիտետը: Սակայն նման դեղամիջոցներն ազդում են ոչ բոլոր իմունային բջիջների վրա: Իսկ նոր մեթոդիկան ավելի հասցեական, նշանակում է` ավելի խնայող եւ արդյունավետ ազդեցություն ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել