• Latest news

Պաղպաղակն ու յոգուրտը կարող են քաղցկեղի պատճա՞ռ դառնալ

8 նոյեմբերի, 2016  21:03

Այնպիսի մթերքներում պարունակվող էմուլգատորները, ինչպիսին են պաղպաղակը եւ յոգուրտները, պարունակում են ուղիղ աղիի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնող նյութեր: Այս մասին նշված է Cancer Research ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակներն են Ջորջիայի (ԱՄՆ) նահանգի համալսարանի գիտնականները: Խոսքը վերաբերում է երկու նյութերի՝ պոլիսորբատ-80 (Е433) եւ կարբոկսիմեթիլցելյուլոզ (E466):

Գիտնականները նշում են, որ 20-րդ դարի երկրորդ կեսին ուղիղ կամ հաստ աղիի քաղցկեղով տառապող մարդկանց թիվը զգալիորեն մեծացել է: Այս միտումը կապում են աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների հետ, որոնք ուռուցքների առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում:

«Այդ ժամանակահատվածում մարդու գենետիկան չի փոփոխվել, ինչը վկայում է, որ հիվանդացության աճի համար առանցքային դերակատարում է ունեցել շրջակա միջավայրը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Էմիլյա Վինուան:

Եզրահանգումն այն մասին, որ հատկապես նշված էմուլգատորներն են մասնակցում ուղիղ եւ հաստ աղիի քաղցկեղի «համաճարակին», հետազոտողները կատարել են հետեւելով մկների մի քանի խմբերին, որոնց կերակրել են համանման նյութերով: Դիետայում այդպիսի նյութերի հայտնվելը կրծողները միկրոֆլորան կտրուկ փոխել է՝ այն առավել հակված դարձնելով բորբոքումներին եւ այնպիսի մոլեկուլների արտադրմանը, որոնք իմունային համակարգին հարկադրել են գրոհել աղիների բջիջների վրա: Այդ կրծողների աղիներում չարորակ ուռուցքներն ավելի հաճախ են առաջացել, քան հավասարակշռված դիետայով սնված նրանց ցեղակիցների հաստ եւ ուղիղ աղիներում:

Նշենք, որ E466-ի հավելումը սննդարդյունաբերության մեջ հիմնականում օգտագործվում է որպես թանձրացնող եւ կայունացնող. այն հաճախ ավելացնում են ոչ միայն պաղպաղակի, այլ նաեւ մայոնեզի, աղցանային լցոնումների եւ մայոնեզի հիմքով սոուսների, կաթնաշոռով արտադրանքի, հրուշակային կրեմների, լցոնումների եւ հրաշակեղենային արտադրանքի լցանյութերի, մարմելադի եւ պուդինգի, նաեւ մսամթերքի եւ երշիկեղենի մեջ:

Е433 հավելանյութը հանդիպում է կեքսերի եւ յոգուրտների, պաղպաղակի, մարգարինի եւ կարագի, սերուցքի եւ թխելու համար նախատեսված յուղերի, մաստակի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է