Բոլոր մարդիկ տարեկան 1-2 ֆունտ քաշ են ավելացնում:
Բայց օրական 100 կալորիա քիչ օգտագործելով ՝ կարելի է կանխարգելել քաշի ավելացումը:
Իսկ եթե արդեն ուշ է, եւ դուք արդեն ուզում եք քաշ կորցնել, պետք է օրական 500 կալորիայով քիչ ուտել:Բայց պետք չէ ամեն ինչ միանգամից դատարկել ափսեից:
«Դուք կարող եք 250 կալորիայով ավելի քիչ ուտել, իսկ հետո այրել այդ կալորիաները 30-45 րոպե քայլքի միջոցով», - խորհուդ է տալիս Դենվերի մարդու սննդի կենտրոնի կլինիկական հետազոտող Հոլլի Ուայթը :
Միանգամից մեծ փոփոխություններ դուք չեք նկատի, բայց փոքր հնարամտությունները կտան իրենց արդյուքները:
Կարգավորեք ձեր դիետան
1.Սկսեք աղցաններից, եւ ավելի քիչ կուտեք: Եթե աղցանի մեջ ճարպազերծված մոցարելլա է կտրատված, իսկ դրանք համեմված են անյուղ իտալական համեմունքներով՝ բարձր կալորիականությամբ մայոնեզի փոխարեն, կանայք օրական 10% -ով ավելի քիչ կալորիա են ուտում:
2.Սալաթը ծակեք պատառաքաղով: Եթե դուք սալաթի կողքին համեմունքներ եք նախընտրում, ապա սալաթը այնտեղ թաթախելուց առաջ՝ այն ծակծկեք պատառաքաղով: Այս փոքրիկ հնարքը կարող է կրճատել հարյուրավոր կալորիաներ:
3.Երկու աղանդեր պատվիրեք: Այսօր համբուգերներն 23 %-ով ավելի մեծ են, քան 1977թվականին: Դրա փոխարեն ընտրեք մակարոններ , աղցան կամ «Աղանդեր» բաժնից ինչ-որ բան:
4.Օգտվեք առեւտրի ավտոմատից
Սննդի ընդունումը փոքր չափաբաժիններով ավելի լավ է քան մեծ փաթեթ չիպսը:
Շարժվեք
5.Քայլեք եւ խոսացեք։
Երբ ձեր հեռախոսը կզանգի, հարմար կոշիկներ հագեք եւ գնացեք զբոսնելու աշխատանքի վայրի հյուրասենյակներով:
6.Հետեւեք սուրճի կալորիաներին։
Հիասքանչ նորամուծությունները, որոնք հիմա մեծ տարածում ունեն, շատ մարդկանց համար կարող են նույնքան կալորիա պարունակել, որքան նրանց ամբողջ ընթրիքը:
7.Ընկույզներ կերե՛ք։
8.Նստած մի մնացեք: Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր երկու ժամը մեկ կանգնեք, եւ այդպես դուք տարեկան կկորցնեք 6 ֆունտ:
Կարգավորեք ձեր սովորությունները
9.Շատ քնեք եւ նիհարեք: Քնի պակասությունը ակտիվացնում է սթրեսի հորմոնը, համապատասխանաբար ախորժակը:
10.Շեշտադրում կատարեք սպիտակուցների վրա: Սպիտակուցների բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակություն կարելի է գտնել տավարի մսում, կաթնամթերքում, թռչնի մսում, ձկան եւ մսի մեջ, դա կօգնի պահպանել մկանային զանգվածը:
11.Մարզումների օրագիր պահեք։
12. Ամեն օր կաթնամթերք օգտագործեք
Շատ խմեք
13.Շատ ջուր խմեք: Օրգանիզմը հաճախ ծարավըկարող է շփոթել քաղցի հետ:
14.Զգույշ եղեք սպիտակ սննդամթեքի հետ: Դա շատ բարձր կալորիականությամբ ածխաջրերի գույնն է, օրինակ՝ բուբլիկ, հաց, բրինձ, աղացած հացահատիկներ եւ նման բաներ:
15.Ընթրիքից առաջ մեկ խնձոր կերեք։
16.Ձեզ երեխայի պես պահեք: Շատացրեք ֆիզիկական ակտիվությունը՝ երեխաների հետ խաղալով:
17.Նախաճաշեք
18.Բծախնդիր եղեք հացի ընտության մեջ
19.Ընտրեք հաց չմշակված հացահատիկից, նշված որպես առաջին բաղադրիչ, եւ համոզվեք, որ ամեն կտոր պարունակում է ամենաքիչը 2 գրամ բջջանք:
20.Խոզանակով մաքրեք ատամները ամեն անգամ հաց ուտելուց հետո:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր