• Latest news

20 օգտակար խորհուրդ նիհարելու համար

29 նոյեմբերի, 2013  13:05

Բոլոր մարդիկ տարեկան 1-2 ֆունտ քաշ են ավելացնում:

Բայց օրական 100 կալորիա քիչ օգտագործելով ՝ կարելի է կանխարգելել քաշի ավելացումը:

Իսկ եթե արդեն ուշ է, եւ դուք արդեն ուզում եք քաշ կորցնել, պետք է օրական 500 կալորիայով քիչ ուտել:Բայց պետք չէ ամեն ինչ միանգամից դատարկել ափսեից:

«Դուք կարող եք 250 կալորիայով ավելի քիչ ուտել, իսկ հետո այրել այդ կալորիաները 30-45  րոպե քայլքի միջոցով», - խորհուդ է տալիս Դենվերի մարդու սննդի կենտրոնի  կլինիկական հետազոտող Հոլլի Ուայթը : 

Միանգամից մեծ փոփոխություններ դուք չեք նկատի, բայց փոքր հնարամտությունները կտան իրենց արդյուքները:

Կարգավորեք ձեր դիետան

1.Սկսեք աղցաններից, եւ ավելի քիչ կուտեք: Եթե աղցանի մեջ ճարպազերծված մոցարելլա է կտրատված, իսկ դրանք համեմված են  անյուղ իտալական համեմունքներով՝ բարձր կալորիականությամբ մայոնեզի փոխարեն, կանայք օրական 10% -ով ավելի քիչ կալորիա են ուտում:

2.Սալաթը ծակեք պատառաքաղով: Եթե դուք սալաթի կողքին համեմունքներ եք նախընտրում, ապա սալաթը այնտեղ թաթախելուց առաջ՝ այն ծակծկեք պատառաքաղով: Այս փոքրիկ հնարքը կարող է կրճատել հարյուրավոր կալորիաներ:

3.Երկու աղանդեր պատվիրեք: Այսօր համբուգերներն 23 %-ով ավելի մեծ են, քան 1977թվականին: Դրա փոխարեն  ընտրեք մակարոններ , աղցան կամ «Աղանդեր» բաժնից ինչ-որ բան:

4.Օգտվեք առեւտրի ավտոմատից

Սննդի ընդունումը փոքր չափաբաժիններով ավելի լավ է քան մեծ փաթեթ չիպսը:

Շարժվեք

5.Քայլեք եւ խոսացեք։

Երբ ձեր հեռախոսը կզանգի, հարմար կոշիկներ հագեք եւ գնացեք զբոսնելու աշխատանքի վայրի հյուրասենյակներով:

6.Հետեւեք սուրճի կալորիաներին։

Հիասքանչ նորամուծությունները, որոնք հիմա  մեծ տարածում ունեն, շատ մարդկանց համար կարող են նույնքան կալորիա պարունակել, որքան նրանց ամբողջ ընթրիքը:

7.Ընկույզներ կերե՛ք։

8.Նստած մի մնացեք: Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր երկու ժամը մեկ կանգնեք, եւ այդպես դուք տարեկան կկորցնեք 6 ֆունտ:

Կարգավորեք ձեր սովորությունները 

9.Շատ քնեք եւ նիհարեք: Քնի պակասությունը ակտիվացնում է սթրեսի հորմոնը, համապատասխանաբար ախորժակը:

10.Շեշտադրում կատարեք սպիտակուցների վրա: Սպիտակուցների բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակություն կարելի է գտնել տավարի մսում, կաթնամթերքում, թռչնի մսում, ձկան եւ մսի մեջ, դա կօգնի պահպանել մկանային զանգվածը:

11.Մարզումների օրագիր պահեք։

12. Ամեն օր կաթնամթերք օգտագործեք

Շատ խմեք

13.Շատ ջուր խմեք:  Օրգանիզմը հաճախ ծարավըկարող է շփոթել քաղցի հետ:

14.Զգույշ եղեք սպիտակ սննդամթեքի հետ: Դա շատ բարձր կալորիականությամբ ածխաջրերի գույնն է, օրինակ՝ բուբլիկ, հաց, բրինձ, աղացած հացահատիկներ եւ նման բաներ:

15.Ընթրիքից առաջ մեկ խնձոր կերեք։

16.Ձեզ երեխայի պես պահեք: Շատացրեք ֆիզիկական ակտիվությունը՝ երեխաների հետ խաղալով:

17.Նախաճաշեք

18.Բծախնդիր եղեք հացի ընտության մեջ

19.Ընտրեք հաց  չմշակված հացահատիկից, նշված որպես առաջին բաղադրիչ, եւ համոզվեք, որ ամեն կտոր պարունակում է ամենաքիչը 2 գրամ բջջանք:

20.Խոզանակով մաքրեք ատամները  ամեն անգամ հաց ուտելուց հետո:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել