• Latest news

Մարիխուանա ծխելը հանգեցնում է տեսողության խանգարման

10 դեկտեմբերի, 2016  20:57

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ մարիխուանա ծխելը կարող է հանգեցնել տեսողության խանգարման: Կանեփի օգտագործումը փոխում է աչքի ցանցաթաղանթի նյարդային հանգույցների բջիջների ֆունկցիան, որոնք կազմավորում են տեսողական նյարդը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում:

Ուսումնասիրության ընթացքում մասնագետներն օգտվել են էլեկտրառետինոգրաֆիայի մեթոդից, որի օգնությամբ կարելի է արձանագրել լուսային գրգռման դեպքում առաջացող բիոպոտենցիալը: Նյարդային հանգույցների բջիջների ակտիվության լավագույն չափիչը բացասական ալիքն է, որը նշվում է որպես N95:

Հետազոտություններին 52 մարդ է մասնակցել, որոնցից 28-ը կանոնավոր մարիխուանա է ծխել: Պարզվել է, որ վերջինների մոտ զգալիորեն մեծանում է N95-ի առավելագույն ամպլիտուդին հասնելու ժամանակը (9.8 երկվայրկյան): Այսպիսով, դանդաղում է ուղեղին տեսողական ազդակի փոխանցումը, ինչը կարող է բացատրել տեսողության խանգարումներն այն մարդկանց մոտ, որոնք կանեփ են օգտագործում:

Գիտնականների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են կարեւոր նշանակություն ունենալ հանրային առողջապահության տեսանկյունից, քանիոր թույլ կտան բացահայտել կենտրոնական նյարդային համակարգի վրա մարիխուանայի ազդեցության մեխանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել