• Latest news

Հատուկ ներդիրները վազքի ժամանակ վնասվածքներից չեն պաշտպանում. մասնագետներ

16 դեկտեմբերի, 2016  13:10

Շուկայում կարելի է բազմաթիվ հատուկ ներդիրներ գտնել, որոնք, արտադրողների խոսքով, յուրահատուկ ամորտիզացիա են ստեղծում, «կլանում» են ծանրաբեռնվածության մի մասը եւ ոտքերը վնասվածքներից պաշտպանում: Իսկ արդյոք իրականում այդպե՞ս է:

Սպորտով զբաղվելու համար ներդիրների օգուտը հետազոտելու համար La Trobe University-ի (Ավստրալիա) ներկայացուցիչները վերլուծել են 1974-2006 թվականներին իրականացված հետազոտությունների արդյունքները:

Պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ ոտքերը վնասվածքներից պաշտպանելու համար նախատեսված ներդիրները ավելի քիչ արդյունավետ են, քան ընդունված էր կարծել. գիտնականների փորձերն առավել հաճախ ցուցադրել են այդ ներդիրների անօգուտությունը:

Գիտնականների խոսքով՝ այդպիսի ներդիրները պատրաստում են փրփուրե նյութից եւ իբր ծանրաբեռնվածությունը կլանում են: Այդպիսի ներդիրներ վաճառող ընկերությունները պնդում են, որ իրենց ապրանքը նպաստում է կոտրվածքների, ջլերի, մկանների վնասվածքների կանխմանը: Այդուհանդերձ, վիճակագրությունը վկայում է, որ ոչ մի ներդիր չի ազդում մարզումների, օրինակ՝ վազքի ժամանակ վնասվածքներ ստանալու հավանականության վրա:

Մասնագետների խոսքով՝ վնասվածքներից պաշտպանելու համար շատ ավելի արդյունավետ են օրթոպեդիկ ներդիրները, որոնք պատրաստված են կարծր նյութից: Այդպիսի ներդիրների փորձերի ժամանակ սպորտով զբաղվելիս վնասվելու հավանականությունը 28 տոկոսով նվազել է: Սակայն հարկ է նշել, որ նույնիսկ սուպինատորով ներդիրները փափուկ հյուսվածքները, ջլերը եւ մկանները վնասվածքներից չեն պաշտպանում, չեն կանխում նաեւ ծնկերում կամ թիկունքում ցավի զգացողությունը:

Նշենք, որ Exeter University-ի գիտնականների նախաձեռնած մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ մարդու մարմինը չի ստեղծվել առաձգական ներբաններով կոշիկով վազքի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել