• Latest news

Եղանակի եւ թիկունքի ցավի միջեւ ոչ մի կապ չկա. հետազոտություն

12 հունվարի, 2017  15:49

Եղանակի փոփոխությունների եւ թիկունքում առաջացող ցավի կամ արթրոզի միջեւ կապ գոյություն չունի, պարզել են ամերիկացի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Pain Medicine եւ Osteoarthritis and Cartilage ամսագրերում, որի մասին հակիրճ հայտնում է EurekAlert!-ը:

Մասնագետները վերլուծել են ավստրալական մասնագիտացված հետազոտության մասնակիցների (գրեթե 1000 մարդ) շրջանում թիկունքում եւ հոդերում ցավերի հետ կապված առողջական վիճակի փոփոխությունների վերաբերյալ տվյալները: Գիտնականները հիվանդության ախտանշանների առաջացման ժամկետները հետագայում համեմատել են այն ժամանակի հետ, երբ եղանակային փոփոխություններ են դիտարկվել, մասնավորապես՝ ջերմաստիճանի, խոնավության, օդի ճնշման, քամու ուղղության եւ արագության, նաեւ տեղումների մակարդակի տատանումներ:

Մասնագետներին չի հաջողվել որեւէ կապ հայտնաբերել պարամետրերի (ցավերի առաջացման եւ դրանց նախորդող եղանակային փոփոխությունների ժամանակի) միջեւ: Փորձագետները հիվանդներին խորհուրդ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել հիվանդությունների կանխարգելման ու բուժման վրա, այլ ոչ թե տարածված առասպելների:

«Մարդկային արարածները չափազանց զգայուն են, ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչու է հնարավոր ցավը նկատել, երբ ցուրտ է եւ անձրեւոտ, բայց այն չնկատել այն ժամանակ, երբ ախտանշաններ կան, իսկ եղանակը մեղմ է ու արեւոտ»,- նշել է հետազոտության համահեղինակ Քրիս Մահերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել