Կաթն օգնում է պայքարել ծնկահոդի արթրիտի դեմ կանանց մոտ, սակայն դա չի վերաբերում պանրին կամ յոգուրտին, ասվում է նոր հետազոտության մեջ:
Որքան ավելի շատ յուղազրկված կաթ են խմում կանայք, այնքան դանդաղ է նրանց մոտ զարգանում ծնկան հոդի օստեոարթրիտը, ասվում է նոր հետազոտության մեջ, որին մասնակցել են ծնկահոդի արթրիտով 1260 կин եւ 900 տղամարդ: Սակայն կաթի օգտագործումը տղամարդկանց մոտ նմանատիպ արդյունքների չի բերել, հաղորդում է Newsmax Health-ը:
Բոսթոնի Brigham and Women’s Hospital հիվանդանոցի հետազոտողները՝ բժիշկ Բինգ Լուի ղեկավարությամբ, հայտնաբերել են, որ պանրի մեծ քանակության օգտագործումը հակառակ ազդեցությունն է ունեցել՝ արագացնելով ծնկահոդի արթրիտի զարգացումը կանանց մոտ: Իսկ յոգուրտի մեծ քանակի օգտագործումը չի ունեցել ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն, ասում են հետազոտողները:
Arthritis Care & Research ամսագրում հրապարակված հետազոտությունը իր բնույթով ամենամեծն է, որը ցույց է տալիս, թե կաթնամթերքի օգտագործումն ինչպես է ազդում ծնկահոդի օստեոարթրիտի զարգացման վրա: Լուն համարում է, որ հիմնվելով այս եւ ուրիշ հետազոտությունների վրա, կարելի է սահմանել, թե ինչպես է կաթն ազդում ոսկրերի առողջության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր